«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (Պ-1222-18.12.2025-ՏՀ-011/1) առաջարկվում է սահմանել, որ էլեկտրոնային առողջապահության համակարգին միացած բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով վճարումն ընդունելու դեպքում էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր է: Միաժամանակ, նախատեսվում է հարկային հաշվում/հաշիվ վավերագրում, ինչպես նաև ՀԴՄ կտրոնում որպես պարտադիր լրացման տվյալ սահմանել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում՝ յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը։
ՀՀ կառավարության 03.12.2020թ. N1976-Ն որոշման N7 հավելվածի 2-րդ կետով սահմանված են էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոնում լրացվող տվյալները։
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջանում էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոնում լրացվող տվյալներում ևս կատարել համապատասխան լրացում։
-
Продолжительность
26.02.2026 13.03.2026 -
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
-
Test
Просмотры 590
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .