Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1420-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կաառվարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1420-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը բխում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-209-Ն ՀՀ օրենքի (4-րդ հոդված) և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՕ-205-Ն ՀՀ օրենքի (38-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետ) պահանջից: 

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

«Հանրային ծառայության մասին» ՀՕ-206-Ն ՀՀ օրենքով փոխվել է պետական պաշտոնների դասակարգումը, որին համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում, այդ թվում՝ նաև վերնագրում: Դրանով պայմանավորված անհրաժեշտոթյուն է առաջացել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքից բխող Կառավարությանը որոշումները, մասնավորապես Կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն և  2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշումները համապատասխանեցնել վերոհիշյալ օրենքին: Բացի այդ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքից բխող, ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության գործառույթը վերապահվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին, որը հաշվի առնելով ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման մեջ նախատեսվում են համապատասխան փոփոխություններ:

 3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է Կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն և 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշումները համապատասխանեցնել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նոր սահմանումներին, միաժամանակ  Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշմամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը վերապահված՝ ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման գործառույթը «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՕ-205-Ն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետին պահանջին համապատասխան վերապահել ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին: 

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և  «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՕ-205-Ն օրենքներին համապատասխան կարգավորումներ:

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    19.06.2018 - 04.07.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8010

Принт