ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Իրավական ակտի անհրաժեշտությունը
Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2025թ․ համայնքի բյուջեի վարչական բյուջեի մնացորդի ՝ ֆոնդային մաս ուղղմամբ, ինչպես նաև մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ՝ հիմք ընդունելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետը, մասնավորապես` 2026թվականի հունվարի 1-ին ուժի մեջ է մտել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի արդյունքում քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ տալու համար գանձվող տուրքերը այսուհետ համայնքային բյուջեների փոխարեն ուղղվելու են պետական բյուջե։
Եկամտային մաս
1․ Պետական տուրքեր, քաղաքացիական ակտերի գրանցման տուրքեր՝ հոդվածի պլանը պակասեցնել 3500 000 դրամով և սահմանել 0 /հ/հ 900165101040/.
2. Այլ եկամուտներ /900165101180/ հաշվի պլանը սահմանել 3.500.000 դրամ:
Ծախսային մաս
1․ Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /01-6-1/
Վարչական բյուջեի 10 000 000 դրամը ուղղել
- Հոդված 4657/ կապիտալ դրամաշնորհ/՝պլանը ավելացնել 10 000 000դրամով և սահմանել 197 776 100 դրամ:
3․ Տնտեսական հարաբերություններ /04-0-0/
- ճանապարհային տնտեսություն
-5113 /շենք-շինությունների նորոգում / ՝ վ/բ-ից ֆ/բ հատկացում 235 944 000 դրամի չափով և ֆոնդային բյուջեի մնացորդ ՝10 300 500 դրամ / ընդամենը ավելացնել 246 244 500 և սահմանել 1 416 494 000 դրամ:
Առկա իրավիճակը
Անհրաժեշտություն է առաջացել կատարելու ֆինանսական նշված հատկացումները, որը համայնքի առաջնահերթությունները և ընթացիկ խնդիրները կարգավորելու միտում ունի:
Կարգավորման առարկան
Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետություն բյուջետային համակարգի մասին» օրենքներով:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Համայնքում ծրագրերի իրականացման, կայուն զարգացման ապահովման համար ակնկալվում են տեսանելի արդյունքներ:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք են՝
- համայնքի ղեկավար
- համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին
-
Продолжительность
10.02.2026 25.02.2026 -
Тип
Pешение
-
Область
Финансовая, Местное самоуправление
-
Министерство
Гегаркуникская область муниципалитет Севан
-
Test
Просмотры 96
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .