Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի N 825-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

--------- ---------------- 2026  թվականի  N    - Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 825-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.   Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 825-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝

1) որոշման հավելվածի 4-րդ կետում «3-12 ամիս» բառերը փոխարինել «մինչև 12 ամիս» բառերով.

2) որոշման հավելվածի 8-րդ կետում «առնվազն երեք տարի գործունեություն իրականացնող և տարեկան միջինն առնվազն 10 աշխատող ունեցող կազմակերպության» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի» բառերով.

3)     որոշման հավելվածի 12-րդ կետում «նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր, որի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը՝ այն» բառերը փոխարինել «աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր, որը» բառերով.

4) որոշման հավելվածի 14-րդ կետում «3500» թիվը փոխարինել «7000» թվով.

5) որոշման հավելվածի 18-րդ կետի 2-րդ ենթակետում «աշխատանքային» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիաիրավական» բառերով:

2.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Обсуждалось

    06.02.2026 - 23.02.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 589

Принт

Предложения

Ժորա Հայրապետյան

19.02.2026

Հարգելի նախարարություն Ձեր կողմից մշակված ծրագրերում և որոշումներում բոլոր 18 -63 տարեկան անձանց ովքեր չունեն 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն դիտարկում եք աշխատունակ սակայն կան դեպքեր երբ քաղաքացին չի հանդիասնում հաշմանդամ սակայն դատարանի դատական ակտով գտնվում է այլ անձի խնամքի և նշված անձին պարտադրում եք, որ գա տարածքային ՄՍԾ ու հաշվառվի որպես աշխատանք փնտրող:

Խնդրում եմ հայտնեք եթե անձը դատական ակտով գտնվում է այլ անձի խնամքի տրամաբանական է այդ անձին դիտարկել որպես աշխատունակ:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: