В стадии разработки
ԲԱԲԿԵՆ ՀՐԱՉՅԱՅԻ ՇԱՀԱԶԻԶՅԱՆԻՆ, ՆՎԵՐ ԳԱԳԻԿԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆԻ ՄԱԴՈՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
19 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲԱԲԿԵՆ ՀՐԱՉՅԱՅԻ ՇԱՀԱԶԻԶՅԱՆԻՆ, ՆՎԵՐ ԳԱԳԻԿԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆԻ ՄԱԴՈՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:
Միջազգային մրցումներին մասնակցելը սպորտի զարգացման անբաժանելի բաղկացուցիչ մասն է: Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է համաշխարհային օլիմպիական շարժմանը, և առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները միջազգային մրցասպարեզներում՝ ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակների, երիտասարդների, պատանիների), ամառային և ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում, համաշխարհային ունիվերսիադաներում, միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճելով բարձր են պահում մեր պետության մարզական պատիվն ու հեղինակությունը:
Մարզական արդյունքների հետևողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի և կխաթարվի, եթե պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկները պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում չստանան։
Հետևաբար Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի ոլորտի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը:
«Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանին, Նվեր Գագիկի Ծառուկյանին և Դավիթ Վարդանի Մադոյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը կազմված է՝ ելնելով վերոհիշյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման 5-րդ կետի պահանջները։
-
Обсуждалось
18.06.2018 - 09.07.2018
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
Просмотры 10002
Принт