Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

   1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Նախագծերի նպատակը նոր կառուցված շինության նկատմամբ ավարտական ակտի հիման վրա իրավունքների պետական գրանցման վարույթի ընթացքում գործնականում արձանագրված որոշակի խնդիրների լուծմանը, ինչպես նաև վարչարարության դրույցամանն ուղղված նոր իրավական կառուցակարգերի սահմանումն է, ինչպես նաև անշարժ գույքի հարկով առաջացող պարտավորությունների կանխատեսելի և միատեսակ կարգավորման սահմանումը։

   2 Ընթացիկ վիճակը և առաջարկվող կարգավորման բնույթը

   Գործող իրավակարգավորումների համատեքստում քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա կառուցապատողի՝ կառուցելու իրավունքի պետական գրանցումը պարտադիր բնույթ չի կրում: Արդյունքում՝ կառուցապատողը կարող է պետական գրանցման ներկայացնել արդեն իսկ ավարտված շինություն՝ կցելով հաստատված նախագիծը, քաղաքաշինական փաստաթղթերը և որակավորված անձի կողմից իրականացված չափագրությունը: Այն դեպքերում, երբ չափագրման նյութերի փաթեթում առկա են լինում որոշակի թերություններ, գործում է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 171.1-ին կետով սահմանված կարգավորումն առ այն, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար Կադաստրի կոմիտե ներկայացված ընդունող հանձնաժողովի ակտում նշված չափագրման փաթեթում գրանցման գործընթացի ժամանակ հայտնաբերված տեխնիկական վրիպակի դեպքում շինարարությունն ընդունող հանձնաժողովի կողմից տրամադրվում է նոր ակտ, որում նշվում են հանձնաժողովի նախորդ ակտի չեղարկման պատճառն ու դիրքորոշումն առ այն, որ որակավորված ֆիզիկական անձի (տվյալ կառույցի չափագրությունը կազմած մասնագետի) կողմից իրականացված չափագրությունում տեղ գտած վրիպակների շտկումը չի հակասում շինարարությունն ընդունող հանձնաժողովի կողմից նախորդիվ տրամադրված ակտին: Այսպիսով, կառուցապատողն իր իրավունքների պետական գրանցման համար իրականացնում է նոր չափագրություն և դրա հիման վրա կրկին դիմում է  շինարարությունն ընդունող հանձնաժողովին՝ նոր ակտ ստանալու նպատակով: 

   Վարչարարական նման ընթացակարգերի դյուրացման նպատակով՝ Նախագծերով սահմանվում են նոր կառուցված շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման նոր ընթացակարգեր, այն է՝ շինությունը 81 և ավելի ավարտվածության աստիճան ունենալու պարագայում չափագրման նյութերի և ճարտարապետի կողմից տրված եզրակացության հիման վրա նախ կատարվում է կառուցապատողի իրավունքի պետական գրանցում, որն էլ ապագայում հիմք է հանդիսանալու ավարտական ակտը ստանալու և արդեն իսկ ավարտված շինության նկատմամբ սեփականության իրավունք գրանցելու համար: Արդյունքում՝ չափագրման նյութերում առկա խնդիրները կբացահայտվեն առավել վաղ փուլում և ընդունող հանձնաժողովի կողմից տրամադրվող ակտը փոփոխելու անհրաժեշտությունը կվերանա:

   Այս նոր կարգավորումների համատեքստում, նպատակ ունենալով չվատթարացնել անձանց իրավական վիճակը, նաև համապատասխան լրացում է կատարվում ՀՀ հարկային օրենսգրքում՝ ֆիքսելով կառուցվող շինության մասով անշարժ գույքի հարկի պարտավորության առաջացման պահը, այն է՝ պետական գրանցմանը հաջորդող երրորդ ամսվա 1-ից սկսած։

   3 Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կձևավորվի նոր կառուցված շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման առավել տրամաբանական և փուլային մեխանիզմ, որի շնորհիվ գործնականում նվազագույնի կհասցվեն ավարտական ակտի հիման վրա գրանցման փուլում ի հայտ եկող տեխնիկական թերությունները և դրանց հետևանքով առաջացող կրկնակի վարչարարական գործողությունները։

Մասնավորապես՝ շինության 81 և ավելի ավարտվածության աստիճանի դեպքում կառուցապատողի իրավունքի պետական գրանցումը կհանգեցնի նրան, որ չափագրման նյութերում առկա խնդրահարույց հարցերը կբացահայտվեն վաղ փուլում, իսկ ավարտական ակտի տրամադրման փուլում ընդունող հանձնաժողովի ակտը փոփոխելու կամ փոխարինելու անհրաժեշտությունը գործնականում կվերանա։

Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող հստակեցմամբ կառուցվող շինության մասով անշարժ գույքի հարկով պարտավորության առաջացման պահը կսահմանվի հստակ և միատեսակ՝ պետական գրանցմանը հաջորդող երրորդ ամսվա 1-ից սկսած, ինչը կապահովի հարկային պարտավորությունների կանխատեսելիություն և միասնական մոտեցում։

   4Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

   5Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

   6Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության կողմից որդեգրված ռազմավարական ծրագրերից:

 

  • Обсуждалось

    02.02.2026 - 20.02.2026

  • Тип

    Закон

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 563

Принт

Предложения

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

16.02.2026

ՀՀ հարկային օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվող լրացման կապակցությամբ՝

Հաշվի առնելով, որ անշարժ գույքի հարկը համայնքային եկամուտ է, ուստի հարկի առաջացման ժամկետի հետաձգումը կարող է՝

·       նվազեցնել համայնքների ընթացիկ եկամուտները,

·       ստեղծել դրամական հոսքերի պակաս,

·       դժվարացնել համայնքային ծրագրերի ֆինանսավորումը։

Մասնավորապես մեծ շինարարական ծավալ ունեցող համայնքներում ազդեցությունը կարող է էական լինել։ Խոշոր կառուցապատող ընկերությունները, որոնք ունեն երկարաժամկետ ծրագրեր, կարող են ավելի մեծ օգուտ ստանալ, քան փոքր կառուցապատող ընկերությունները։ Ավելին, շուկայում կարող է ստեղծվել անհավասար մրցակցային միջավայր։

Բացի այդ, կառուցապատողները շահագրգռված կլինեն ձգել իրենց շինարարության 81% ավարտվածության պետական գրանցումը՝ իրենց հարկային պարտավորության կատարումը հետաձգելու նպատակով։ Ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել երկկողմանի չարաշահումների։

Հետևապես, սույն առաջարկը մի կողմից նպատակ ունի թեթևացնել կառուցապատողների հարկային բեռը շինարարության փուլում, բայց մյուս կողմից՝ հանգեցնելու է՝

  • համայնքային եկամուտների նվազման,
  • վարչարարության բարդությունների,
  • մրցակցային դաշտում անհավասարության,
  •  հարկային ոլորտում որոշակի ռիսկերի առաջացման։

Որպեսզի չձգձգվեն բյուջետային մուտքերը պետք է սահմանել վերահսկողական հստակ մեխանիզմներ և ժամանակացույց և հետևել, որ եթե այդ շինությունը փաստացի սկսվել է շահագործվել կամ վաճառքի են հանվել տվյալ շինության բնակարանները կամ գրասենյակային տարածքները, ապա հարկային պարտավորությունը կառուցապատողների համար առաջանա անկախ դրա պետական գրանցման պահից։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: