«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների, այդ թվում՝ գունավոր մետաղների (մասնավորապես՝ պղնձի) արտաքին առևտրի պետական կարգավորման կատարելագործման, ինչպես նաև մետաղների վերամշակման արտադրական շղթաների խորացման անհրաժեշտությամբ։
Պետական քաղաքականության շրջանակում առաջնահերթ է համարվում հումքային ռեսուրսների արտահանման սահմանափակումը և դրանց վերամշակումը տեղում՝ բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի ստացման միջոցով, ինչի համար կիրառվում են տարբեր տնտեսական և իրավական գործիքներ, այդ թվում՝ պետական տուրքի մեխանիզմը։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Նպատակ ունենալով խթանել հումքի փոխարեն առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու արտահանումը՝ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը մի շարք կարգավորիչ միջոցներ է կիրառել սև և գունավոր մետաղների ոլորտում, որոնք էականորեն նպաստել են մետալուրգիական արդյունաբերության զարգացմանը, ներդրումների ներգրավմանը և արտադրական հզորությունների ընդլայնմանը։
Կառավարության կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում արձանագրվել է մետաղների տեղական վերամշակման ծավալների զգալի աճ, իրականացվել են խոշոր ներդրումներ մետալուրգիական արդյունաբերության մեջ, ընդլայնվել են գործող արտադրությունները և մեկնարկել են նոր ծրագրեր՝ ուղղված մետաղների մշակման խորացմանը։
Միևնույն ժամանակ, մետաղների վերամշակման արդյունավետության բարձրացման և արտադրական շղթաների ամբողջականության ապահովման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն ոչ միայն վերջնական կամ կիսապատրաստված արտադրատեսակները, այլև միջանկյալ տեխնոլոգիական արտադրանքները, որոնք ապահովում են վերամշակման հաջորդ փուլերի իրականացումը։
Այս համատեքստում առանձնահատուկ դեր ունեն պղնձե անոդները, որոնք օգտագործվում են պղնձի էլեկտրոլիտիկ զտման գործընթացում և դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7402 ծածկագրով։ Նշված ապրանքատեսակը հանդիսանում է պղնձի խորքային վերամշակման արտադրական շղթայի առանցքային տարր և ապահովում է առավել բարձր մաքրության և բարձր ավելացված արժեք ունեցող պղնձի ստացումը։
Ներկայումս «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածի աղյուսակի 10-րդ կետով պետական տուրքի կարգավորումը տարածվում է միայն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7403 ծածկագրին դասվող ապրանքների վրա, մինչդեռ 7402 ծածկագրով պղնձե անոդները դուրս են մնում կարգավորման շրջանակից, ինչի արդյունքում ստեղծվում է արտադրական շղթայի տարբեր փուլերի նկատմամբ անհամաչափ մոտեցում։
Այս իրավիճակը կարող է նվազեցնել պետական քաղաքականության արդյունավետությունը՝ ուղղված պղնձի վերամշակման խորացմանը և տեղական արտադրության խթանմանը, ինչպես նաև ստեղծել անհավասար պայմաններ մետալուրգիական ոլորտի տնտեսավարողների համար։
3․ Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածի աղյուսակի 10-րդ կետում կատարել փոփոխություն՝ պետական տուրքի կիրառման շրջանակում ներառելով նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7402 ծածկագրին դասվող պղնձե անոդները։
Կարգավորման նպատակը է ապահովել մետաղների, մասնավորապես՝ պղնձի վերամշակման արտադրական շղթայի նկատմամբ միասնական և համահունչ պետական մոտեցում, խթանել պղնձի էլեկտրոլիտիկ զտման և հետագա խորքային վերամշակման իրականացումը Հայաստանի Հանրապետությունում, կանխել արտադրական շղթայի խզումը և նպաստել ներմուծման փոխարինմանը։
Կարգավորումը կրում է տնտեսական և խթանիչ բնույթ և ուղղված է երկարաժամկետ կայուն զարգացման ապահովմանը։
4․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Գունավոր մետաղների, մասնավորապես՝ պղնձի վերամշակման ոլորտում արտադրական շղթաների երկարացմանը, բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի խթանմանը և տեղական արդյունաբերության մրցունակության բարձրացմանն ուղղված քաղաքականության իրականացում։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից։
6․ Ակնկալվող արդյունքը
Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա բարձրացնել պետական կարգավորման արդյունավետությունը գունավոր մետաղների ոլորտում, խթանել պղնձի խորքային վերամշակումն ու բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի արտադրությունը և նպաստել տեղական արտադրության զարգացմանն ու ներդրումային միջավայրի կայունությանը։
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը բխում է.
1) Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2.1 Մշակող արդյունաբերություն» կետից, այն է`
· Հայաստանը, ունենալով ծավալներով փոքր տնտեսություն, միջազգային շուկաներում կարող է մրցունակ լինել՝ թողարկելով տնտեսապես բարդ, բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ և ծառայություններ,
· Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկարաժամկետ տնտեսական աճի ներուժը զգալիորեն պայմանավորվում է տնտեսական բարդության մակարդակով, Կառավարությունը շարունակում է առաջնահերթ համարել Հայաստանի տնտեսական բարդության էական բարձրացումը։
2) ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված պահանջներից և Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.5-րդ կետով սահմանված դրույթներից, այն է՝
· հայրենական արտադրողների համար առավել նպաստավոր պայմանների ապահովում,
· ներքին շուկայի պաշտպանության քաղաքականության մշակում։
-
Продолжительность
02.02.2026 18.02.2026 -
Тип
Закон
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 153
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .