ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 24․01․2025 ԹՎԱԿԱՆԻ N 06-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը, համաձայն N 1 հավելվածի, ընդ որում՝
ա/ Համայնքի կողմից կազմակերպվող աղբահանության վճարի դրույքաչափերը՝ համաձայն N 1.1 հավելվածի,
բ/ Համայնքի կողմից մատակարարվող ջրի վարձավճարի դրույքաչափերը՝ համաձայն N 1.2 հավելվածի,
գ/ Համայնքի մանկապարտեզներ հաճախող երեխաների ծնողական վճարի դրույքաչափը՝ համաձայն N 1.3 հավելվածի,
դ/ Համայնքային անասնաբույժի կողմից մատուցվող վճարովի անասնաբուժական ծառայություններից օգտվելու համար վճարի դրույքաչափ՝ համաձայն N 1.4 հավելվածի:
2․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 24․01․2025 թվականի N 06-Ն որոշումը ճանաչել ուժը կորցրած։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Продолжительность
30.01.2026 15.02.2026 -
Тип
Приказ решение
-
Область
Финансовая
-
Министерство
Муниципалитет Цахкаовита Арагацотнской области
-
Test
Просмотры 95
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .