ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳՒԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
<<———>>——— 2026 թվականի N ————-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի «Միջպետական փոխադրումներ կատարող վարորդների մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման քննությունների հանձնման կարգը և մասնագիտական որակավորման վկայականին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 158-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) որոշման 2-րդ կետի վերջում լրացնել «, իսկ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո այլ պետությունների իրավասու մարմինների կողմից տրված վարորդների մասնագիտական որակավորման վկայականներն ուժի մեջ են մինչև 2026 թվականի մայիսի 1-ը ժամկետում վարորդների կողմից սույն կարգի պահանջներին համապատասխան մասնագիտական որակավորման վկայական ստանալը» բառերը․
2) որոշման 2-րդ կետից հետո լրացնել նոր 2․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․
«2․1․ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը սույն որոշման N 3 հավելվածով սահմանված մասնագիտական որակավորման վկայականի փոխարեն իրավասու մարմինը կարող է տրամադրել մասնագիտական որակավորումը հավաստող վկայական՝ համաձայն հավելված N 4-ի։»․
3) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«3․Սույն որոշմամբ սահմանված նախնական մասնագիտական վերապատրաստման դասընթաց անցնելուց և տեսական քննությունը դրական արդյունքով հանձնելուց հետո «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) վարորդին տալիս է ՄՈՎ կամ ապահովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված վարորդական վկայականի դարձերեսի 12-րդ դաշտի համապատասխան դասի(ենթադասի) տողում մասնագիտական որակավորման գործողության ժամկետի վերաբերյալ «95․օր․ամիս․տարեթիվ» ձևաչափով նշում կատարելը։ Սույն կետով սահմանված վարորդական վկայականի դարձերեսին համապատասխան նշում կատարելու նպատակով լիազոր մարմինը դիմում է ճանապարհային երթևեկության ապահովման ոլորտում պետական լիազոր մարմնին, որը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման պահանջներին համապատասխան վարորդին տրամադրում է համապատասխան նշումով նոր վարորդական վկայական։»․
4) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5․ Սույն պահանջներով սահմանված վարորդների պարբերական մասնագիտական վերապատրաստման դասընթաց անցնելու վերաբերյալ ուսումնական կենտրոնի կողմից տրված տեղեկանքի հիման վրա «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում լիազոր մարմնի կողմից ՄՈՎ-ի վրա կատարվում է գործողության ժամկետի վերաբերյալ նշում, կամ տրվում է նոր ՄՈՎ, կամ գործողության ժամկետի վերաբերյալ՝ «95․օր․ամիս․տարեթիվ» ձևաչափով նշում է կատարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված վարորդական վկայականի դարձերեսի 12-րդ դաշտի համապատասխան դասի(ենթադասի) տողում։ Սույն կետով սահմանված վարորդական վկայականի դարձերեսին համապատասխան նշում կատարելու նպատակով լիազոր մարմինը դիմում է ճանապարհային երթևեկության ապահովման ոլորտում պետական լիազոր մարմնին, որը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման պահանջներին համապատասխան վարորդին տրամադրում է համապատասխան նշումով նոր վարորդական վկայական։»․
5) որոշման հավելված N 1-ի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«19․ Ուսումնական կենտրոնը պարբերական մասնագիտական վերապատրաստում անցած վարորդներին տալիս է վերապատրաստման դասընթացն անցնելու վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն N 1 ձևի, որի հիման վրա «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում լիազոր մարմնի կողմից ՄՈՎ-ի վրա կատարվում է գործողության ժամկետի վերաբերյալ նշում, կամ տրվում է նոր ՄՈՎ, կամ գործողության ժամկետի վերաբերյալ՝ «95․օր․ամիս․տարեթիվ» ձևաչափով նշում է կատարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված վարորդական վկայականի դարձերեսի 12-րդ դաշտի համապատասխան դասի(ենթադասի) տողում։ Սույն կետով սահմանված վարորդական վկայականի դարձերեսին համապատասխան նշում կատարելու նպատակով լիազոր մարմինը դիմում է ճանապարհային երթևեկության ապահովման ոլորտում պետական լիազոր մարմնին, որը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման պահանջներին համապատասխան վարորդին տրամադրում է համապատասխան նշումով նոր վարորդական վկայական։»․
6) ուժը կորցրած ճանաչել հավելված N 2-ի 8-11-րդ կետերը․
7) որոշումը լրացնել հավելված N 4-ով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության ---------2026 թվականի N -----Ն որոշման
|
«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման |
|
|
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Ministry of Territorial Administration and Infrastructure |
ՎԿԱՅԱԿԱՆ
CERTIFICAT
ՎԱՐՈՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՎԱՍՏՈՂ
DRIVER PROFESSIONAL QUALIFICATION
Սույնով հավաստվում է, որ
It is hereby certified that
1. Ազգանունը -------------------------------
Sսrname -----------------------------------
2. Անունը ------------------------------------
Name(s) ---------------------------
3. Ծննդյան ամսաթիվը և վայրը ---------------------------------------------
Date and place օf birtհ -------------------------------------------------------
4. Վարորդական վկայական N/Licence N ----------------------------------
անցել է նախնական մասնագիտական վերապատրաստման դասընթաց, դրական արդյունքով հանձնել է տեսական քննությունը և ունի -------------կարգի (ենթակարգի) տրանսպորտային միջոցներ վարելու մասնագիտական որակավորում։
completed the initial professional retraining course, passed the theoretical exam with a positive result and has ------------- professional qualifications for driving vehicles of a category (subcategory):
Տրման ամսաթիվը/Date օf issսe ---- ------ 2026
Վավեր է մինչև/Administrative expiry date 95․---- -----2026
|
_______________ (պաշտոնը/position) |
______________________ (ստորագրությունը/signature) |
__________________________ (անունը, ազգանունը/name, surname)» |
-
Продолжительность
20.01.2026 05.02.2026 -
Тип
Pешение
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
-
Test
Просмотры 189
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .