<<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>>
-
2 - За
-
0 - Против
Հիմնավորում
ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>> որոշման նախագծի վերաբերյալ
ՀՀ պետական բյուջեով <<Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում>> և <<Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում>> ծրագրերի գնման մրցույթների արդյունքում առաջացել է շուրջ 1,3 մլրդ դրամի տնտեսում, որն ամբողջությամբ անհրաժեշտ է ուղղել հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք այլ օբյեկտների շինարարական աշխատանքներին:
Մասնավորապես.
Մ-1, Երևան-Աշտարակ-Գյումրի-Վրաստանի սահման կմ148+300-կմ152+400 առանձին հատվածների անցանելիության ապահովում (Աշոցքի տարածաշրջան, դեպի Բավրայի անցակետ տանող հատված) հատվածում փոսայնությունը կազմում է 8-10%, պահանջվող 2,5 %-ի փոխարեն: ՀՀ Կառավարության 04.11.2010թ.-ի N1419-Ն որոշման համաձայն 2,5% -ից ավել փոսայնության առկայության դեպքում ճանապարհահատվածը պետք է ընդգրկվի հիմնանորոգման ծրագրում: Հաշվի առնելով, որ նշված հատվածը ընդգրկված է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ծրագրում, ուստի խոշոր ֆինանսական ներդրումների նպատակահարմարություն չկա: Առաջարկվող գումարով հնարավոր կլինի ժամանակավորապես ապահովելու նշված ճանապարհահատվածի անվտանգ երթևեկությունը:
Մ-11, Մարտունի-Վարդենիս- ԼՂՀ սահման կմ38+000-կմ43+000 (Վարդենիսի տարածաշրջան) հատվածը գտնվում է շատ վատ վիճակում: Ճանապարհահատվածը կառուցվել է դեռևս Խորհրդային ժամանակներում և միջին լայնությունը կազմում է 6մ: Հատվածը անհրաժեշտ է հիմնանորոգել և անվտանգության նկատառումներից ելնելով, կատարել համապատասխան լայնացումներ՝ համապատասխանեցնելու դեպի Արցախ տանող 7.1 մ լայնությամբ Սոթք-Քարվաճառ նոր հիմնանորոգված ավտոճանապարհին: Նախագիծը առկա է: Կհիմնանորոգվի 5 կմ ճանապարհահատված:
Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 կմ0+000-կմ44+000 առանձին հատվածների (Իջևան-Նոյեմբերյան հատված) հիմնանորոգումը նախատեսված էր իրականացնել 2018-2019թ.թ.-ին, իսկ նախահաշվային արժեքը կազմել էր շուրջ 2,2 մլրդ. ՀՀ դրամ; 2018թ.-ի ՀՀ պետական բյուջեով նախատեսված է 1 470 943 940 դրամ: Մրցույթի արդյունքում կնքվել է պայմանագիր 1 298 400 000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 2 տարվա ծրագրի համար: Առկա տնտեսված միջոցներով հնարավոր է ծրագիրը իրականացնել ամբողջությամբ 2018թ.-ին, համապատասխան վերաբաշխում կատարելով 2018թ.-ի ՀՀ պետական բյուջեում և տրամադրվելով 430 188 814 ՀՀ դրամ: Կհիմնանորոգվի 6.1 կմ:
Մնացած աշխատանքներն առավելապես ուղղված կլինեն անցանելիության ապահովմանը:
Նկատի ունենալով ժամանակի սղությունը՝ պայմանավորված շինարարական աշխատանքների սեզոնայնությամբ, առաջարկվում է գնումներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հրատապ բաց մրցույթ:
-
Обсуждалось
15.06.2018 - 01.07.2018
-
Тип
Приказ решение
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 7560
Принт