«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «Հայաստանի Հանրապետության ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՕՐԵՆՔՆԵՐ) ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
2024 թվականի մայիսի 26-ին Դեբետ գետի վարարումների հետևանքով ափամերձ տարածքներում տեղի ունեցած ավերածությունների, գետափնյա տարածքներին հասցված վնասի գնահատման, այդ հատվածներում հողամասերի տրամադրման և դրանցում շինությունների կառուցման իրավաչափության և ոլորտային օրենսդրության վերլուծության արդյունքում Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից ներկայացվել է առաջարկ՝ ուղղված Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված պետական մելիորատիվ համակարգերի կամ ջրային ֆոնդի կազմի մեջ մտնող ջրային օբյեկտների հողերի ցանկի սահմանմանը։
Վերոնշյալ ցանկի սահմանման նպատակով իրականացվել է Ջրային և Հողային օրենսգրքերի վերլուծություն, ինչի արդյունքում վեր են հանվել դրանցում առկա հակասույթունները, մասնավորապես՝ Ջրային օրենսգրքով սահմանված չեն մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են Հողային օրենսգրքով, իսկ որոշ հասկացություններ էլ ունեն տարբեր սահմանումներ։
Ջրային օրենսգրքով սահմանված ջրային հողերը բացառապես հանդիսանում են ջրային համակարգերի օգտագործման և պահպանության համար առանձնացված հողեր, որոնց մասով լիազոր մարմին է հանդիսանում Ջրային կոմիտեն, իսկ Հողային օրենսգրքով սահմանված ջրային հողերը վերաբերելի են թե´ ջրային ռեսուրսներին, թե´ ջրային համակարգերին այն պարագայում, երբ դրանց շրջանակները և դրանց հետ կապված գործառույթների համար պատասխանատու մարմինները հստակ տարանջատված են Ջրային օրենսգրքով։
Ջրային օրենսգրքով սահմանված չեն մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են Հողային օրենսգրքով, իսկ որոշ հասկացություններ էլ ունեն տարբեր սահմանումներ։ Մասնավորապես՝
- ջրային ռեսուրսներ՝ բոլոր բնական վերականգնվող ջրային պաշարներ են` մակերևութային և ստորերկրյա (ստորգետնյա) ջրեր,
- ջրային համակարգ՝ « ջրային ռեսուրսների օգտագործմանն առնչվող հիդրոտեխնիկական կառուցվածքներ (այսուհետ` ՀՏԿ), որոնք առաջացնում են ջրային հոսքի փոփոխում կամ օգտագործվում են ջրային ռեսուրսների փոխադրման համար,․․․․»,
- ջրային հողեր՝ ջրային համակարգերի օգտագործման և պահպանության համար առանձնացված հողեր։
Միաժամանակ, «ջրային ֆոնդ» հասկացություն սահմանված չէ Հողային և Ջրային օրենսգրքերով։ Ջրային օրենսգրքով սահմանված չէ նաև «ջրային օբյեկտ» և «ջրային օբյեկտների հողեր» հասկացություններ։
Հողային և Ջրային օրենսգրքերի վերոնշյալ կարգավորումների համապատասխանեցման և հստակեցման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը. «Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները:», անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ)։ Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է քննարկում կապված պետական մելիորատիվ համակարգերի կամ ջրային ֆոնդի կազմի մեջ մտնող ջրային օբյեկտների հողերի ցանկի սահմանման՝ համապատասխան իրավական ակտի մշակման հետ։ Քննարկմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ նախարարություն), նախարարության ջրային կոմիտեի, կադաստրի կոմիտեի մասնագետները։ Արդյունքում ներկայացվել են առաջարկներ Ջրային և Հողային օրենսգրքերի համապատասխանեցմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
Գործընթացի շրջանակում ի հայտ են եկել խնդիրներ, ներկայացվել են առաջարկություններ օրենսդրական փոփոխությունների փաթեթ մշակելու համար, համապատասխան կարգավորումներ նախատեսել մի շարք օրենքներում։
Առաջարկվել է նաև Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը խմբագրել և հանել ցանկ սահմանելու վերաբերյալ կարգավորումը։ Առաջարկության հիմքում ընկած է այն, որ Հողային և Ջրային օրենսգրքերում համապատասխան հստակություն մտցնելուց հետո անհրաժեշտություն է առաջանում Կառավարության կողմից հաստատել պետական նշանակության և պետական հատուկ նշանակության ջրային համակարգերով զբաղեցված, ինչպես նաև դրանց օգտագործման և պահպանության համար առանձնացված ջրային հողերի կազմի մեջ մտնող հողերի ցանկը։ Հաշվի առնելով, որ «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքով արդեն իսկ սահմանված են պետական նշանակության ջրային համակարգերի դասակարգումներ, ջրային համակարգերը բնորոշող չափանիշներ և դրանց ցանկը, նոր ցանկի սահմանման անհրաժեշտությունը բացակայում է։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծերով՝
· խմբագրվել են «մեկուսի ջրային օբյեկտներ», «բնական և արհեստական ջրային օբյեկտներ» հասկացությունները՝ վերջիններս համապատասխանեցնելով Ջրային օրենսգրքում կիրառվող հաասկացությունների հետ,
· հստակեցվել է, որ ջրային հողեր են համարվում մակերևութային ջրային ռեսուրսներով, բնաղբյուրներով և ջրային համակարգերով զբաղեցված, ինչպես նաև դրանց օգտագործման և պահպանության համար առանձնացված հողերը,
· Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում՝ 1-ին մասի 5-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, 11-րդ կետում՝ «ջրային օբյեկտների և ավազանների առափնյա շերտերի» բառերը հանվել են, հոդվածը լրացվել է նոր 11.1-ին կետով, ինչը կապված է ջրային ոլորտի լիազոր մարմինների իրավասությունների տարանջատման, ինչպես նաև պետական մելիորատիվ համակարգերի կամ ջրային ֆոնդի կազմի մեջ մտնող ջրային օբյեկտների հողերի ցանկի սահմանման հստակեցման հետ։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.
Նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4․ Ակնկալվող արդյունքը
Օրենքների նախագծերի ընդունումը կնպաստի Հողային և Ջրային օրենսգրքերում առկա անհամապատասխանությունների վերացմանը, Հողային օրենսգրքով ջրային ոլորտի լիազոր մարմինների իրավասությունների տարանջատմանն ուղղված կարգավորումների հստակեցմանը, ոլորտում առկա խնդիրների լուծման ապահովմանը։
Ինչպես նաև համապատասխան փոփոխություններ կիրականացվեն «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների կարգավորումներում։
5․ Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների կատարման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծերի ընդունման կապակցությամբ կառաջանա մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտերում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն:
6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Օրենքների նախագծերի մշակումը կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղությունների 4.10 մասի՝ հողերի աղտոտման և դեգրադացման կանխարգելմանն ու նվազմանն ուղղված քաղաքականության մշակման և իրականացման, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և որակի բարձրացման նպատակով կառավարման գերարդյունավետ համակարգերի ներդրման, ջրային ռեսուրսների պահպանման հետ:
-
Продолжительность
20.01.2026 04.02.2026 -
Тип
Закон
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
-
Test
Просмотры 155
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .