Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 114-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 114-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ `

 

1. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի ««Ջրօգտագործման մասին» Ձև N 2-տա (Ջուր) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և «Ջրօգտագործման մասին» Ձև N 2-տա (Ջուր) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը հաստատելու մասին» N 114-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի N1 հավելվածի «Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի հետ` 21 հոկտեմբերի 2008թ. N 30-Ա որոշմամբ» բառերը հանել,

2) Հրամանի  N 1 հավելվածի աղյուսակի.

ա. 1-ին տողում ««Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի  «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 19.1-ին և 19.2-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 19-Ն որոշման 6-րդ մասի» բառերով,

բ. աղյուսակի 1-ին սյունակից «Ում է ներկայացվում———» և «(ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊՏ տարածքային բաժնի անվանումը)» բառերը և կետադրական նշանները հանել, իսկ «գրանցման համարը» բառերից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը» բառերով,

գ. աղյուսակի 2-րդ սյունակից «Հաստատված է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008թ. դեկտեմբերի 16-ի N 452-Ն հրամանով» բառերը հանել, իսկ «1 օրինակ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային բաժին»  բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» (https://nature.e-gov.am/) էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով։

3) Հրամանի N1 հավելվածի՝

ա. «Բաժին 2. Ջրօգտագործում» բաժնի աղյուսակի «է ջուր» բառերը փոխարինել «ջրածավալ» բառով, «ոռոգման» բառը՝ «գյուղատնտեսական (ոռոգում և ջրարբիացում)» բառերով, իսկ «ձկնատնտեսական» բառը՝ «ձկնաբուծական» բառով,

բ. «Բաժին 2.1  Այլ սպառողներին փոխանցված ջուր» բաժնի աղյուսակի 2-րդ և 5-րդ սյունակներում «քանակը» բառերը փոխարինել «ջրածավալը» բառերով,

գ. «Բաժին 3. Ջրհեռացում» բաժնի վերնագրում «Ջրհեռացում» բառը փոխարինել «Ջրահեռացում» բառով, աղյուսակում՝ «Ջրընդունիչի» բառը փոխարինել «Ջրահեռացման վայրի» բառերով, «Հեռացված են հոսքաջրեր» բառերը՝ «Հեռացված կեղտաջրերի քանակ» բառերով, «չափորոշային» բառերը՝ «չափանիշային» բառերով,

դ. «Բաժին 4. Վնասակար նյութերի պարունակությունը հոսքաջրերեում» բաժնի վերնագրում «հոսքաջրերեում» բառը փոխարինել «կեղտաջրերում» բառով, իսկ աղյուսակում «Ջրընդունիչի» բառը փոխարինել «Ջրահեռացման վայրի» բառերով,

ե. «Բաժին 5. Լրացուցիչ տեղեկատվություն» բաժնի աղյուսակի 509-րդ տողի Բ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը», իսկ 510-րդ տողի Բ սյունակում  «ջրահամակարգի» բառը փոխարինել «ջրային համակարգի» բառերով,

 

զ.« Ծանոթություն   ________________________________________________

(փոփոխություններ, լրացումներ, շեղումներ և այլ հանգամանքներից բխող հայտարարագրեր)

   
   

Կազմող   ____________________

Ընդունող ____________________

Անուն  Ազգանուն 

Անուն  Ազգանուն 

Հեռ. _______________________

Պաշտոն _____________________

                                     

 

Ղեկավար __________________

Ստորագրություն _____________

Անուն  Ազգանուն 

 

Պաշտոն __________________

_____  ____________200....թ.

   

Ստորագրություն _________________

 
   

_____ __________________200....թ.

 

 

 

Կ. Տ

                                          Կ. Տ

 

                                                                                           » բառերը փոխարինել

 

«Կազմող   ____________________

Անուն  Ազգանուն 

Հեռ. _______________________

Ստորագրություն _________________

                                                                                      » բառերով։

 

4) Հավելված 2-ի 1-ին մասի՝

ա. 1-ին կետում «հոսքաջրեր» բառը փոխարինել «կեղտաջրեր» բառով,

բ.  2-րդ կետի՝

- գ ենթակետում «շրջադարձային» բառը փոխարինել «շրջանառու» բառով,

- ե ենթակետում «ձկնատնտեսական» բառը փոխարինել «ձկնաբուծական» բառով,

- ը ենթակետում «հոսքաջրերը» բառը՝ փոխարինել «կեղտաջրերը» բառով։

գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) «Ջրահեռացում» բաժին 3-ը լրացվում է հետևյալ կերպ`

ա. սյունակ Բ-ում բերվում է ջրահեռացման վայրի անվանումը (մակերևութային ջրային ռեսուրսներ, ստորերկրյա ջրավազաններ, ներծծման դաշտեր, կուտակիչներ և ռելիեֆի այլ ցածրադիր մասեր, ինչպես նաև կոյուղու ցանց` նշելով համապատասխան համակարգի անվանումը).

բ. սյունակ 1-ում բերվում են ջրահեռացման իրականացման ջրավազանային կառավարման տարածքի, սյունակ 2-ում` մարզի, սյունակ 3-ում` տարածաշրջանի, սյունակ 4-ում` համայնքի անվանումները, իսկ սյունակ 5-ում` այն վայրի նկարագրությունը, որտեղ իրականացվել է ջրահեռացում (օրինակ` Ողջի գետ, պոչամբարից հետո).

գ. մի քանի ջրահեռացման վայրերի առկայության դեպքում, յուրաքանչյուրին համապատասխան ջրահեռացումը բնութագրող տվյալները բերվում են առանձին և միայն մեկ տողով.

դ. սյունակ 6-ում բերվում են փաստացի ջրահեռացման ընդհանուր ծավալներն ըստ ջրահեռացման վայրերի.

ե. սյունակներ 7-11-ում բերվում են կեղտաջրերի բաշխվածությունն ըստ դրանց որակական ցուցանիշների.

- սյունակ 7-ում բերվում է աղտոտված (առանց մաքրման) կեղտաջրերի ծավալները (այդ թվում՝ հանքահորերի, հանքաշերտերի), որոնք արտահոսում են ջրային ռեսուրսներ.

- սյունակ 8-ում բերվում է չափանիշային մաքուր (առանց մաքրման) կեղտաջրերի ծավալը, որոնց արտահոսքը ջրահեռացման վայր չի բերում վերջինիս ջրի որակի սահմանված չափանիշների խախտման համապատասխան հատվածքում կամ ջրահեռացման կետում (հովացման համակարգ, հիդրոտեխնիկական կառույց).

- սյունակներ 9-11-ում բերվում են մաքրման կառույցներում չափանիշային մաքրված կեղտաջրերի ծավալներն ըստ մաքրման տեսակների` մեխանիկական` սյունակ 9-ում ֆիզիկաքիմիական` սյունակ 10-ում և կենսաբանական` սյունակ 11-ում: Եթե նույն ծավալի կեղտաջուրը անցնում է մի քանի մաքրման կառույցներով, ապա ծավալը պետք է լրացվի ավելի բարձր մաքրում ապահովող պրոցեսը նշող սյունակում։»,

դ) «Ցուցակ 1»-ի՝

- 112-րդ ծածկագրի «կոմունալ ջրմուղի» բառերը փոխարինել «ջրային համակարգի» բառերով,

- 120-րդ ծածկագրի «օբյեկտից» բառը փոխարինել «ռեսուրսից» բառով,

- 130-րդ ծածկագրի «օբյեկտից» բառը փոխարինել «ռեսուրսից» բառով,

- 141-րդ ծածկագրի «կոմունալ» բառը հանել,

- 170 ծածկագրի «Տարանցիկ ջրեր» բառերը փոխարինել «Ջրեր» բառով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

  • Продолжительность

    19.01.2026 06.02.2026
  • Тип

    Приказ

  • Область

    Сельское хозяйство, Охрана природы, Энергетика и природные ресурсы, Экономика, Экономическая, Водное хозяйство

  • Министерство

    Министерство окружающей среды

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 277

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: