Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 500-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ««ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 500-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ««ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.   Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի № 479-Ա որոշման (այսուհետ՝ 1-ին Որոշում) 1-ին կետով թույլատրվել է «Կենդանիների աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն)՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի անտառտնտեսության` 4118 հեկտար (անտառային նշանակության հող) և Եղեգիսի անտառտնտեսության` Հերհերի անտառպետության` 3620 հեկտար (անտառային նշանակության հող), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերից 5329.91 հեկտար (հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության բնապահպանական գործառնական նշանակության հող) տարածքներում` համաձայն հավելվածի կազմակերպել կենդանական աշխարհի օգտագործում և վերարտադրություն 49 տարի ժամկետով:

Որոշման 3-րդ կետի համաձայն՝ ուժը կորցրած է ճանաչվել ՀՍՍՌ Մինիստրների Սովետի 1958 թվականի նոյեմբերի 12-ի N Պ-406 որոշման 18-րդ կետի 1-ին մասը, որով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերից 5329.91 հեկտար տարածքները հանվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքից։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2020 թվականին մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծ։ Ժամանակի ընթացքում իրականացված մի շարք լրամշակումների արդյունքում՝ 2025 թվականի նոյեմբերի 27-ին հաստատվել է Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի № 479-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1666-Ա որոշումը:

Վերոնշյալ գործընթացին զուգահեռ, 2021-2025 թվականների ընթացքում, իրավական գործընթացների արդյունքում՝ լուծվել են Կազմակերպության հետ կնքված վերաբերելի բոլոր պայմանագրերը և դադարեցվել են գրանցված իրավունքները։ Վարչական դատարանի՝ ՎԴ/2071/05/24 գործով 2025 թվականի մայիսի 5-ին կայացված վճռով (օրինական ուժի մեջ է մտել 2025 թվականի հունիսի 8-ին)՝ 5329.91 հա-ից 902.0100 հա-ի մասով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն պարտավորեցվել է կատարել ընկերության և Արարատի մարզպետի միջև 2006 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված պայմանագրի միակողմանի լուծման պետական գրանցում: Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից ներկայացված միջնորդագրի արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն Ընկերության իրավունքի դադարման պետական գրանցում է կատարել ոչ միայն 902.0100 հա-ի, այլ նաև մնացած 4427.9 հա-ի մասով: Արդյունքում՝ Որոշման մեջ նշված հողերից 5329.91 հա-ն այլևս ընկերությանն անհատույց օգտագործման հանձնված չէ:

Դատախազի կողմից նշվել է նաև, որ հողամասերը գտնվում են Արարատի մարզի Արարատ համայնքի վարչական սահմաններից դուրս, հետևաբար՝ համայնքի միջոցների հաշվին դրանց չափագրումներ կատարելը հնարավոր չէ և հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրել է միջոցներ ձեռնարկել նշված հողամասերի չափագրման և իրավունքի պետական գրանցում կատարելու և դրանք շրջակա միջավայրի նախարարությանն ամրացնելու գործընթաց:

Համաձայն կադաստրի կոմիտեի կողմից հողամասերի վերաբերյալ ներկայացված տեղեկատվության՝ վերոնշյալ վկայականներով գրանցված անշարժ գույքի միավորները չեն տեղադրվել կադաստրային քարտեզում համապատասխան կադաստրային գործերում բավարար տվյալների բացակայության պատճառով: Շրջակա միջավայրի նախարարության կողմից կադաստրային քարտեզում իրականացված վերլուծությունների արդյունքում՝ արձանագրվել է, որ նշված հողամասերի հիմնական մասը (4886.77 հա ընդհանուր մակերեսով) հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության և բնապահպանական գործառնական նշանակության հողերի տեսքով տեղադրված է Արարատի մարզի Արարատ, Շաղափ, Սուրենավան, Ավշար, Արմաշ, Երասխ, Լանջանիստ, Լանջառ և Պարույր Սևակ բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող համապատասխան ծածկագրերով 65 հողամասերի սահմաններում:

«KfW» զարգացման բանկի դրամաշնորհային ֆինանսավորմամբ՝ շրջակա միջավայրի նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի կողմից 2025 թվականին գործարկվել է «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» 6-ամյա ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որի բաղադրիչ հանդիսացող  «Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներ» ենթածրագրի շրջանակներում նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքների, այդ թվում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի չափագրում և սահմանների վերանայում, ինչպես նաև նոր կառավարման պլանի մշակում։

 

2.  Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Վերոնշյալի համատեքստում, իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում՝ արձանագրվել է, որ.

1)   ՀՍՍՌ Մինիստրների Սովետի 1958 թվականի նոյեմբերի 12-ի N Պ-406 որոշմամբ այդ հողամասերն ի սկզբանե հանդիսացել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի մաս, որով ուղղակիորեն ընդգծվում է դրանցում առկա արժեքավոր էկոհամակարգերի և հարուստ կենսաբազմազանության պահպանության անհրաժեշտությունը,

2)   վարչական դատարանի կողմից կազմված ՎԴ/2071/05/24 վարչական գործով կայացված վճռով 5329.91 հա ընդհանուր մակերեսով հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության և բնապահպանական գործառնական նշանակության հողամասերն այս պահի դրությամբ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականություն և ամրացված են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, սակայն դրանցում ներկա դրությամբ չեն իրականացվում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար սահմանված պահպանության և օգտագործման համապատասխան ռեժիմները, քանի որ դրանք դեռևս ամրացված չեն շրջակա միջավայրի նախարարությանը և արգելոցի կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությանը,

3)  հողամասերի հիմնական մասն ըստ էության՝ կադաստրային քարտեզում արդեն իսկ արտացոլված է հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության և բնապահպանական գործառնական նշանակության հողամասերի տեսքով, որը տեղադրված է սույն հիմնավորման 1-ին կետում նշված բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող և համապատասխան կադաստրային ծածկագրերով հողամասերի սահմաններում, ինչը հնարավորություն է տալիս Ազգային գեոպորտալում առկա գործիքակազմի միջոցով ստանալ այդ հողամասերի նախնական սահմանագծերը և դրանք արտացոլել միասնական հատակագծի տեսքով,

4)  համաձայն Որոշման և ուժը կորցրած ճանաչված սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականների՝ հողամասերը միասին զբաղեցնում են 5329.91 հա ընդհանուր մակերես, սակայն կադաստրային քարտեզում արտացոլված բնապահպանական հողամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 4886.77 հա, ինչը հաստատում է դրանց չափագրման և սահմանների ճշգրտման անհրաժեշտությունը,

5)  Ծրագիրն արդեն իսկ գործարկված է, սակայն դրանով նախատեսված բնության հատուկ պահպանվող տարածքների, այդ թվում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի (ներառյալ սույն նախագծով ընդգրկվող հողամասերի) սահմանների ճշգրտման աշխատանքները և նոր կառավարման պլանի հաստատումը պահանջելու է որոշակի ժամանակահատված, որի ընթացքում սույն նախագծով արգելոցի կազմում ընդգրկվող հողամասերում չեն իրականացվելու կառավարման, այդ թվում՝ պահպանության համապատասխան միջոցառումներ,

6)  գործող կարգավորումներով հողամասերի սահմանների ճշգրտման, չափագրման արդյունքների կադաստրի կոմիտե ներկայացման և դրանց հիման վրա իրավունքների կամ տվյալների պետական գրանցման (թարմացման) ընթացակարգերը, որպես կանոն, իրականացվում են իրավատիրոջ, օգտագործողի կամ համապատասխան լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի դիմումով և մասնակցությամբ։ Նկատի ունենալով, որ տվյալ հողամասերը ներկայումս ամրացված են այլ պետական մարմնի հաշվեկշռում և շրջակա միջավայրի նախարարությունը այդ գույքի նկատմամբ չունի լիազորված «դիմող սուբյեկտի» կարգավիճակ՝ Կադաստրի կոմիտեում սահմանների ճշգրտման և չափագրման արդյունքների իրավական ամրագրման գործընթացը ամբողջությամբ նախաձեռնելու և ավարտին հասցնելու համար, անհրաժեշտ է նախ հողամասերն ամրացնել նախարարությանը՝ ապահովելով դրանց ընդունումը և հաշվառումը։ Արդյունքում նախարարությունը կկարողանա օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել սահմանների ճշգրտման, չափագրման աշխատանքները, ներկայացնել համապատասխան փաստաթղթերը և ապահովել տվյալների իրավական ամրագրումը, ինչպես նաև հետագայում հողամասերն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել արգելոցի կառավարումն իրականացնող կազմակերպությանը՝ պահպանության ռեժիմի լիարժեք կիրառումն ապահովելու նպատակով։

Հաշվի առնելով վերոգրյալ հանգամանքները, պետությանը հետ վերադարձրած հողամասերի նկատմամբ գործառույթների, դրանցում պահպանության և օգտագործման համապատասխան միջոցառումների իրականացման, դրանց նախնական սահմանների արձանագրման և հետագայում սահմանների վերանայումը Ծրագրի շրջանակներում առավել դյուրին դարձնելու անհրաժեշտությունից ելնելով՝ շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել է սույն նախագիծը:

 

3.  Կարգավորման նպատակը և բնույթը      

Նախագծի ընդունմամբ շրջակա միջավայրի նախարարությունը կստանա այդ հողամասերի նկատմամբ նախագծով սահմանված գործառույթների իրականացման լիազորություններ, կապահովվի պետությանը վերադարձված պետական սեփականություն հանդիսացող հողամասերում առկա արժեքավոր էկոհամակարգերի պահպանությունը՝ մինչ Ծրագրով նախատեսված չափագրման և սահմանների ճշգրտման աշխատանքների իրականացումը, կարձանագրվեն այդ հողամասերի նախնական սահմանները, որոնք հիմք կհանդիսանան Ծրագրի շրջանակներում չափագրման և սահմանների ճշգրտման աշխատանքների իրականացման համար: Արդյունքում՝ կապահովվեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով և հարակից այլ օրենքների պահանջները:

4.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

         

5.  Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Կադաստրի կոմիտեի կողմից 65 հողամասերի միավորման հիման վրա խոշորացված հողամասերի ձևավորումը, դրանց հանձնման-ընդունման ու հաշվառման իրականացումը և պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցով պետական ոչ առևտրային կազմակերպության հետ անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը՝ նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվելու են կազմակերպության միջոցներով, ինչպես նաև կապահովվի արգելոցի պահպանության ռեժիմի լիարժեք կիրարկումը՝ մինչև սահմանների ճշգրտման/վերանայման գործընթացների ավարտը, մասնավորապես՝ նախագծի ընդունմամբ շրջակա միջավայրի նախարարությունը հնարավորություն կստանա իրականացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կազմում ընդգրկվող հողամասերի չափագրման և սահմանների ճշգրտման աշխատանքներ, ինչպես նաև այդ տարածքներում ապահովել արժեքավոր էկոհամակարգերի, այդ թվում՝ կենսաբազմազանության պահպանության և օգտագործման ոլորտում նախարարությանը վերապահված օրենսդրական գործառույթները, մինչ Ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում դրանց չափագրումը և սահմանների ճշգրտումը:

 

6.  Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն ակնկալվում:

 

7.          Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի № 1363-Ն որոշմամբ հաստատված՝ կառավարության հնգամյա ծրագրի 4.10-րդ կետից, այդ թվում՝ «բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ռեժիմների և վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացումը, հարակից բնակավայրերի կարողությունների զարգացումը» ենթակետից:

  • Продолжительность

    16.01.2026 09.02.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы, Территориальное управление и развитие, Управление государственным имуществом, Кадастр, Использование и обслуживание государственной собственности

  • Министерство

    Министерство окружающей среды

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 318

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: