Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի N 1264-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______ _____________ 2026 թվականի N _____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.   Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի «Նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը էլեկտրոնային եղանակով իրականացնելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N1264-Ն որոշման հավելվածում լրացնել 7-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝

«7. Սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքները սեփական կարիքների համար օգտագործման դեպքում այդ ապրանքների նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկությունը հարկային մարմնի միասնական շտեմարան կարող է փոխանցվել նաև հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգով
(e-invoicing), եթե մինչև հաշվարկային փաստաթուղթն ստորագրելը (վավերացնելը) հաշվարկային փաստաթղթով մատակարարված դրոշմավորված ապրանքն ստացողի կողմից վերջնական սպառման ենթակա լինելու դեպքում ստացողը կատարել է «Ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար» նշումը, որից հետո հաշվարկային փաստաթղթում ներառված ապրանքների դրոշմավորման ծածկագրերն ինքնաշխատ եղանակով ստաց
ել են «Շրջանառությունից հանված» կարգավիճակ։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Продолжительность

    12.01.2026 27.01.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 703

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: