Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն, 522-Ն, 523-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումների նախագծեր

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Արա Մինասյան 25.01.2026 13:24:03

Նախագծերի հակիրճ բնութագրում նշված է, որ դրանց ընդունման դեպքում կբարելավվեն կայանների կողմից (մասնավորապես՝ արևային կայանների) էլեկտրական էներգիայի ցանց առաքման համար էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից կարգավարման սահմանված կարգավորումները՝ հնարավորինս չեզոքացնելով նշված կայանների աճի հնարավոր բացասական ազդեցությունը էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների վրա։ Սակայն նախագծերում չկա որևէ կարգավորում ինքնավար էներգաարտադրողների կողմից ներկայումս բացարձակ անկառավարելի կերպով ցանց հաղորդվող էլեկտրական էներգիայի քանակների կարգավորման համար։ Ընդ որում պետք է նկատի ունենալ, որ խնդիրը մեծամասամբ պայմանավորված է հենց ինքնավար էներգաարտադրողներով, որոնց գումարային հզորությունը ըստ  նախագծերի հիմնավորման առ 01.12.2025թ.-ը կազմել է 618.793 ՄՎտ։ Արևային կայանների կողմից արևային գագաթային /պիկ/ ժամերին դեպի ցանց հաղորդվող էներգիայի քանակի սահմանափակման և պահեստավորման համար, հաշվի առնելով, որ դեռևս չկան  ինքնավար էներգաարտադրողների էներգատեղակայանքներով արտադրվող էներգիայի քանակների կառավարման մեխանիզմներ, անհրաժեշտ է գոնե ինքնավար էներգաարտադրողների նոր էներգատեղակայանքների կողմից արևային ժամերին ցանց հաղորդվող էներգիայի քանակների սահմանափակման համար  փոխել «Էներգետիկայի մասին» օրենքի հոդված 56.2.-ի դրույթները՝ սահմանելով ինքնավար էներգաարտադրության ընթացքում հաշվառման ու հաշվարկների իրականացման ժամային կտրվածք: Նշված նորմը ներկայումս գործող ինքնավար էներգաարտադրության տեղակայանքների վրա իրավական առումով չի կիրառվի, սակայն նոր կառուցվողների համար կդառնա խթանիչ հանգամանք, որպեսզի ինքնավար էներգաարտադրողները ապագայում կառուցվելիք  իրենց տեղակայանքներում նախատեսեն էներգիայի պահեստավորող սարքվածքներ: Արդյունքում արևային գագաթային ժամերին որոշակի չափով կպակասեն ինքնավար էներգաարտադրողների կողմից դեպի ցանց հաղորդվող հզորությունները, միաժամանակ էներգիան կպահեստավորվի՝ հետագայում ըստ անհրաժեշտության օգտագործելու, ինչպես նաև, ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակից հրաժարվելու դեպքում, այն շահավետ գնով կարող է վաճառվել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: