«ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1703-Ն ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1878-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2026 թվականի N -Ն
«ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1703-Ն ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1878-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 3-րդ մասը ու 24-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 222.210.1180660, գրանցման օրը՝ 01.06.2021թ., հասցեն՝ ք. Գյումրի, Անանիա Շիրակացու 10) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 29.210.01930, գրանցման օրը՝ 20.02.2003թ., հասցեն՝ ք. Գյումրի Թամանյան 17):
2. «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Երեխայի շուրջօրյա խնամքի Շիրակի մարզի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
3․ Ստեղծել «Երեխայի շուրջօրյա խնամքի Շիրակի մարզի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու մասնաճյուղ։
4. Սահմանել, որ՝
1) «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։
5․ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) հաստատել ամրացված և սեփականության իրավունքով պատկանող՝ փոխանցվող գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը, միացման կարգը և պայմանները, գույքի ու պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների (ներառյալ վիճարկվող պարտավորություններ) փոխանցման ակտը, ինչպես նաև «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունները.
2) ապահովել՝
ա․ «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող՝ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը,
բ․ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման և «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության սույն որոշումից բխող կանոնադրության փոփոխության պետական գրանցումը,
գ․ «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից Գյումրու մասնաճյուղի կանոնադրության հաստատումը և իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնում հաշվառման ներկայացնելը:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերում՝ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագիր): Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի ««Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1703-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում ««Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար ««Երեխայի և ընտանիքի աջակցության Շիրակի մարզի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Սահմանել, որ՝
1) «Երեխայի և ընտանիքի աջակցության Շիրակի մարզի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակն է՝
ա. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց՝ ներառյալ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ծանր ախտահարումներ ունեցող, ֆունկցիոնալության թեթև և միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց շուրջօրյա լրիվ խնամքով և երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարանով ապահովումը,
բ. ցերեկային խնամքի բաղադրիչի դեպքում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին, իսկ շուրջօրյա խնամքի բաղադրիչի դեպքում նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց օրինական ներկայացուցիչներին խնամքով ապահովումը: Շուրջօրյա խնամքի բաղադրիչի դեպքում՝ որոշակի ժամկետով կացարանով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և համապատասխան խնամքի կարիք ունեցող երեխաների համար շուրջօրյա լրիվ խնամքի տրամադրման ապահովումը,
գ. կազմակերպությունում խնամվող և հանրակրթություն ստացող անձի 18 տարին լրանալուց հետո, մինչև նրա՝ հանրակրթության ծրագրի ավարտը, բայց ոչ ավել, քան 19 տարին լրանալը խնամքով ապահովումը.
2) «Երեխայի և ընտանիքի աջակցության Շիրակի մարզի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է կազմակերպությունում խնամք ստացող անձնաց խնամքը և դաստիարակությունը՝ խնամք իրականացնողների, նրանց աջակցողների և այլ աշխատողների կամ անձանց միջոցով, կացարանով ապահովումը, առաջնային բժշկական օգնության տրամադրումը, սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը կամ դրա ապահովումը, սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրումը կամ դրա ապահովումը, իրավական խորհրդատվության տրամադրումը, ֆունկցիոնալության գնահատման ապահովումը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղղորդումը, իսկ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու դեպքում՝ նաև խնամքը, ազատ ժամանցը, աջակցող միջոցներով ապահովման գործընթացը, ինչպես նաև հասարակությունում ինտեգրումը՝ այդ թվում մշակութային, սպորտային հաստատություններում ընդգրկման և այլ միջոցառումների իրականացման միջոցով.
3) «Երեխայի և ընտանիքի աջակցության Շիրակի մարզի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ զարգացնող թերապիաների (լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի և ադապտիվ ֆիզկուլտուրայի) վճարովի ծառայությունների տրամադրում, ինչպես նաև կավե հուշանվերների արտադրություն և կավագործության վճարովի ուսուցում, ձեռագործ խաղալիքների պատրաստում և վճարովի ուսուցում, կարի արտադրություն և կարուձևի վճարովի դասընթացների կազմակերպում, հաշմանդամություն ունեցող երեխաներին ջրային թերապիայի վճարովի ծառայությունների տրամադրում:»:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի ««Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1878-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8րդ և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Продолжительность
09.01.2026 26.01.2026 -
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
-
Test
Просмотры 390
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .