Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՂԹԱՆԱԿ» ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՆՈՐՔ» ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՆՈՐՔ» ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1905-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1908-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ   ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

2026 թվականի N    

«ՀԱՂԹԱՆԱԿ» ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՆՈՐՔ» ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՆՈՐՔ» ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1905-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1908-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 3-րդ մասը ու 24-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1 «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 290.210.02876, գրանցման օրը՝ 16.04.2003թ, հասցեն՝ ք. Երևան, Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, տուն 45) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 273.210.03443, գրանցման օրը՝ 26.02.2003թ., հասցեն՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան փողոց 197 Ա տուն):

2. «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

3 Ստեղծել «Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղ։

4. Սահմանել, որ՝

1) «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։

5 Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝

1) հաստատել ամրացված և սեփականության իրավունքով պատկանող՝ փոխանցվող գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը, միացման կարգը և պայմանները, գույքի ու պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների (ներառյալ վիճարկվող պարտավորություններ) փոխանցման ակտը, ինչպես նաև «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունները.

2) ապահովել՝

ա «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող՝ «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը,

բ «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման և «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպության սույն որոշումից բխող կանոնադրության փոփոխության պետական գրանցումը,

գ «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղի կանոնադրության հաստատումը և իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնում հաշվառման ներկայացնելը։

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագիր): Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1905-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում ««Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն»» բառերը փոխարինել ««Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի կենտրոն»» բառերով.

2) որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) «Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց կամ հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ համապատասխան դեղեր չգործածող, վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված թեթև կամ միջին աստիճանի մտավոր խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի տրամադրումը.

2) «Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան են՝ առաջնային բժշկական օգնության և սպասարկման, սոցիալ-հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության տրամադրման, անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման գործընթացի, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրման գործընթացի, ազատ ժամանցի, աշխատանքային թերապիայի կազմակերպումը, ինչպես նաև սննդի, անհրաժեշտ կահույքի, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի, անկողնային պարագաների և անձնական հիգիենայի պարագաների տրամադրումը.».

3) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետի՝

ա. «ա» պարբերությունում «մշակաբույսերի աճեցում (01.2)» բառերից հետո լրացնել «տնկիների և այլ տնկանյութերի աճեցում (01.3), անասնաբուծություն (01.4)» բառերը,

բ. «բ» պարբերությունում «մրգերի» բառից առաջ լրացնել «մսի մշակում և պահածոյացում, մսամթերքի արտադրություն (10.1),» բառերը, իսկ «հացի և ալյուրե» բառերից առաջ լրացնել «կաթնամթերքի արտադրություն (10.5),» բառերը,

գ. «դ» պարբերությունում «՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի» բառերը հանել.

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1908-Ն որոշումը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Продолжительность

    09.01.2026 26.01.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 374

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: