«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հավատարմագրման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ‑20‑Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4.1) հավատարմագրման ճկուն ոլորտ՝ հավատարմագրման ոլորտ, որը թույլատրում է ՀԳՄ-ներին փոփոխություններ կատարել մեթոդներում և այլ պարամետրերում, որոնք գտնվում են ՀԳՄ-ի իրազեկության շրջանակում և հաստատված են ԱՐՄՆԱԲ-ի կողմից.».
2) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17.չափման միջոցների տրամաչափարկում (կալիբրավորում)՝ գործողությունների ամբողջություն, որի միջոցով որոշակի պայմաններում որոշվում է տրամաչափարկվող չափման միջոցների չափվող արժեքների բաշխման տիրույթն աշխատանքային չափանմուշների կամ չափանմուշային չափման միջոցների համեմատությամբ.».
3) 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20․1-ին կետով.
«20.1) տեխնիկական գնահատող՝ հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ռեեստրում գրանցված հավատարմագրման որոշակի բնագավառում հատուկ գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ, որն ԱՐՄՆԱԲ-ի կողմից նշանակվել է ինքնուրույն կամ որպես գնահատման խմբի անդամ՝ համապատասխանության գնահատման մարմնի գնահատում իրականացնելու համար.».
4) 22-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«22) գնահատում՝ ԱՐՄՆԱԲ-ի կողմից ստանդարտի (ստանդարտների), նորմատիվ իրավական ակտերի հիման վրա, ՀԳՄ-ի իրազեկությունը հավատարմագրման ոլորտում հավաստելու գործընթաց (ներառյալ՝ ՀԳՄ-ի գործունեությանը հետևումը).».
5) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27) համապատասխանության սերտիֆիկատ` համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի, գործընթացի, ծառայության համապատասխանությունը սահմանված պահանջներին.»
6) 30-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.
7) 30-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31-րդ կետով։
«31) համապատասխանության գնահատման սխեմա՝ կանոններ և ընթացակարգեր, որոնք նկարագրում են համապատասխանության գնահատման օբյեկտները, սահմանում են նշված պահանջները և տրամադրում են մեթոդաբանություն՝ համապատասխանության գնահատում իրականացնելու համար։»։
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 5.2-րդ կետում «վկայագրի,» բառից հետո լրացնել «հավատարմագրման ոլորտների (այդ թվում՝ ճկուն),» բառերով.
2) 5.5-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.
3) 5.5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.6-րդ և 5.7-րդ կետերով.
«5.6) հաստատում է նոր (ազգային, միջազգային, տարածաշրջանային, այլ պետության ստանդարտով կամ իրավական ակտով չսահմանված) համապատասխանության գնահատման սխեմայի (ընթացակարգի) (այսուհետ՝ ՀԳՍ) սեփականատեր հանդիսացող կամ կիրառող իրավաբանական անձի կողմից ԱՐՄՆԱԲ-ին ներկայացրած ՀԳՍ-ի վերլուծության և պիտանիության գնահատման աշխատանքների համար վճարման չափը և կարգը.
5.7) հաստատում է պետական գրանցում իրականացնող իրավաբանական անձանց վկայագրման կարգը, ինչպես նաև վճարման չափը և կարգը:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի՝
1) 12-րդ կետում «ստեղծում է» բառից հետո լրացնել «հանձնաժողովներ,» բառով.
2) 13-րդ կետում «վկայագրի,» բառից հետո լրացնել «հավատարմագրման ոլորտների (այդ թվում՝ ճկուն),» բառերով.
3) 15-րդ կետը կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«15) ապահովում է օրենդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված ՀԳՄ-ների, հավատարմագրման փորձագետների (գնահատողների), տեխնիկական փորձագետների, տեխնիկական գնահատողների, ՀԳՄ-ների կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատների, գրանցված համապատասխանության հայտարարագրերի, փորձարկման արձանագրությունների, ինչպես նաև կառավարության, լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սահմանած այլ ռեեստրների ձևավորումը և վարումը, նշված ռեեստրներից տեղեկատվության (որոնք օրենքով թույլատրված են) տրմադրումը.».
4) 21-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.
5) 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22-րդ և 23-րդ կետերով.
«22) ապահովում է իրեն հասցեագրված՝ իր իրավասության ոլորտին առնչվող յուրաքանչյուր բողոքի, հաղորդման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է համապատասխան միջոցներ և «Ազդարարման համակարգի մասին» օրենքով սահմանված այլ լիազորություններ.
23) օրենդրությամբ սահմանված կարգով կարողությունների, համակարգերի և գործընթացների համապատասխանության հավաստման միջոցով վկայագրում է պետական գրանցում իրականացնող իրավաբանական անձանց:»։
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետում «ծրագրի» բառից հետո լրացնել «և հավատարմագրման գործունեության անկողմնակալության վրա ազդող ռիսկերի» բառերը։
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1) 2-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.
2) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.
«4) հավատարմագրված ՀԳՄ-ներին համապատասխան ռեեստրներում ներառելու, չներառելու կամ ռեեստրից հանելու վերաբերյալ որոշումների ընդունումը։»:
Հոդված 6․ Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «չորս տարի» բառերից հետո լրացնել
«՝ բացառությամբ Կարգով սահմանված դեպքերում»:
Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 2-րդ կետից հանել «ինչպես նաև» բառերը և «վերահավատարմագրման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ՀԳՍ-ի վերլուծության և պիտանիության գնահատման» բառերով.
2) 3-րդ կետից հանել «հավատարմագրման գործընթացը և» բառերը:
Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 2-րդ կետում «5.1-ին» բառից հետո լրացնել « և 5.6-րդ» բառերը և «կետով» բառը փոխարինել «կետերով» բառով.
2) 6-րդ կետում «բողոքներն» բառից հետո լրացնել «ու հարցումներն» բառերով, իսկ «նպատակով» բառից հետո լրացնել «՝ ապահովելով անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը» բառերով.
3) 7-րդ կետում «տեղեկատվություն» բառից հետո լրացնել «ՀԳՄ-ի, իրավաբանական անձի, հիմնադիրների (մասնակիցների), համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող աշխատողների,» բառերով.
4) 8-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«8) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու նպատակով հավատարմագրման համար կարող են դիմել միայն ԱՐՄՆԱԲ-ին և ՀԳՄ-ի որոշմամբ նաև տարածաշրջանային և միջազգային հավատարմագրման կազմակերպությունների բազմակողմ փոխադարձ ճանաչման համաձայնագրերի ստորագրող կողմ հանդիսացող պետությունների հավատարմագրման մարմիններին՝ հաշվի առնելով հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային հավատարմագրման կազմակերպությունների կողմից սահմանված պահանջները։»։
Հոդված 10. Օրենքի 17.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.
«3) հավատարմագրվելուց հետո մինչև հաջորդ պարբերական գնահատումները հավատարմագրման ոլորտի յուրաքանչյուր գործունեության ուղղությամբ գործունեության հետևում իրականացնելու համար ՀԳՄ-ի կողմից տեղեկատվություն չներկայացնելը բացառությամբ այն դեպքերի, երբ ՀԳՄ-ն այդ ժամանակահատվածում համապատասխան հայտեր չի ստացել։»։
2) 2-րդ մասի՝
ա. 1-ին կետում «դիմումը» բառից հետո լրացնել «՝ նշելով կասեցման պատճառները․» բառերը.
բ. 2-րդ կետում «չվերացնելը» բառից հետո լրացնել «կամ վերացնելու վերաբերյալ ապացույցներ չներկայացնելը».
գ. 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
դ. լրացնել նոր 5-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.
«5) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված ռեֆերենս լաբորատորիայում իրականացված փորձարկման արդյունքների հիման վրա մեկ տարվա ընթացքում ՀԳՄ-ի կողմից տրամադրած փորձարկման արդյունքների վերաբերյալ անհամապատասխանության երկու դեպքի արձանագրումը».
3) 3-րդ մասի «Հավատարմագրման» բառից հետո լրացնել «լրիվ» բառը.
4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
5) 5-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«5. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերում հավատարմագրման կասեցման ժամկետը սահմանվում է հավատարմագրման կոմիտեի կողմից` համապատասխան որոշման կայացմանը հաջորդող օրվանից ոչ ուշ, քան հինգ ամիս ժամկետով՝ հիմք ընդունելով ՀԳՄ-ի կողմից ներկայացված կասեցման հիմքերը վերացնելու միջոցառումների իրականացման ժամկետները: Կասեցումից հետո հավատարմագրումը վերականգնվում է պարբերական կամ արտահերթ գնահատման միջոցով՝ ՀԳՄ-ի դիմումի հիման վրա՝ սահմանված ժամկետից առնվազն 15 աշխատանքային օր առաջ տրամադրելով կասեցման հիմքերի վերացման ապացույցները։»:
6) 6-րդ մասի՝
ա. 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«2) սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դիմումը չներկայացնելու կամ հավատարմագրման կասեցման հիմքերը նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում.».
բ. 4-րդ կետից հանել «ԱՐՄՆԱԲ-ին» բառերը.
գ. 5-րդ կետից հանել «հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետում ԱՐՄՆԱԲ-ի կողմից» բառերը.
դ. 6-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.
ե. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ և 8-րդ կետերով.
«7) առանց համապատասխանության գնահատման գործընթաց իրականացնելու (բավարար հիմքերի բացակայություն) համապատասխանության գնահատման փաստթուղթ տրամադրելու, գրանցելու դեպքում,
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված ռեֆերենս լաբորատորիայում իրականացված փորձարկման արդյունքների հիման վրա երկու տարի անընդմեջ ՀԳՄ-ի կողմից տրամադրած փորձարկման արդյունքների վերաբերյալ անհամապատասխանությունների կրկնության դեպքում։»։
7) 7-րդ մասի «Գնահատումների ժամանակ» բառերը փոխարինել «ԱՐՄՆԱԲ-ի կողմից ՀԳՄ-ի իրազեկությունը գնահատելու գործընթացում» բառերով։
8) 7-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-10-րդ մասերով.
«8. ԱՐՄՆԱԲ-ի կողմից ՀԳՄ-ի իրազեկությունը գնահատելու գործընթացում ՀԳՄ-ն չի կարող դիմել հավատարմագրման կրճատման, կասեցման, դադարեցման համար։
9. ԱՐՄՆԱԲ-ի կողմից ՀԳՄ-ի վերաբերյալ բողոքների ուսումնասիրության ընթացքում ՀԳՄ-ն չի կարող դիմել հավատարմագրման կրճատման, կասեցման, դադարեցման համար։
10. Սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ, 4-րդ կամ 7-րդ կետերով սահմանված հիմքերով հավատարմագրման դադարեցման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում՝ տվյալ իրավաբանական անձի հիմնադիրը, մասնակիցը կամ ղեկավար պաշտոնատար անձը (այդ թվում՝ տնօրենը, ՀԳՄ-ի ղեկավարը, նրա տեղակալները կամ որոշումներ ընդունելու իրավասություն ունեցող այլ անձ) չի կարող առնվազն վեց ամիս հավատարմագրման հայտ ներկայացնել իր կամ մեկ այլ իրավաբանական անձի անունից։»։
Հոդված 11.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներրորդ օրը։
-
Продолжительность
09.01.2026 25.01.2026 -
Тип
Закон
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 345
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .