ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Նախագծի անհրաժեշտությունը (նպատակը).
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումն ուղղակիորեն պայմանավորված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ի ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N ՀՕ-412-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունմամբ, որով սահմանվել են անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնի միջոցով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պայմանագրերի ստորագրման և դրանցից ծագող իրավունքների ինքնաշխատ եղանակով պետական գրանցմանն ուղղված նոր իրավական կարգավորումներ։
2. Կարգավորման առարկան և բնույթը.
Նախագծով համապատասխան փոփոխություններ են կատարվում ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման մեջ՝ վերջինս դրույթներն Օրենքով ամրագրված նոր կարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով։ Բացի այդ Նախագծով հիշյալ որոշումը լրացվում է նոր N 2 հավելվածով, որով ներկայացվում է նոտարական վավերացում չպահանջող և էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվող պայմանագրերի օրինակելի ձևերը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի հիշյալ կարգավորումներն ունեն գործողության կոնկրետ ժամանակահատված՝ կրում են պիլոտային բնույթ, Նախագծով դեռևս սահմանվել է միայն անշարժ գույքի վաճառքի պայմանագրի օրինակելի ձևը։
3. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման մեջ իրականացնել Օրենքից բխող համապատասխան փոփոխություններ, այդ թվում առանձին հավելվածի տեսքով հաստատել՝ նոտարական վավերացում չպահանջող և էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվող պայմանագրերի օրինակելի ձևերը։
Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:
4․ Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին․
5.Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի մշակումն ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 10-րդ կետի 10․4-րդ ենթակետերոով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներով։
-
Продолжительность
09.01.2026 30.01.2026 -
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
-
Test
Просмотры 654
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .