«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013թ. դեկտեմբերի 12-ի թիվ 1446-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 1446-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 27-րդ հոդվածի (մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը խմբագրությամբ) 1-ին մասով ոստիկանության ծառայողի հանդերձանքի նկարագիրը և կրելու ժամկետները սահմանելու լիազորությունը վերապահված է եղել Կառավարությանը, ինչի հիման վրա ընդունվել է Կառավարության 2013թ. դեկտեմբերի 12-ի թիվ 1446-Ն որոշումը:
Ներքին գործերի նախարարությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում իրականացված օրենսդրական վերանայումների արդյունքում` 2025թ. դեկտեմբերի 31-ից ուժի մեջ մտած փոփոխություններով, խմբագրվել է նաև վերոնշյալ օրինադրույթը՝ ոստիկանության ծառայողի հանդերձանքի նկարագիրը և կրելու ժամկետները, ինչպես նաև՝ որակի և դիզայնի միասնական չափանիշները սահմանելու իրավասությամբ օժտելով Ներքին գործերի նախարարին:
Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել հիշյալ թիվ 1446-Ն որոշումը:
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 12-ի թիվ 1446-Ն որոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրա կարգավորման առարկա հանդիսացող հարաբերությունների կանոնակարգումն այլևս գտնվում է Ներքին գործերի նախարարի իրավասության տիրույթում: Ընդ որում, 2025թ․ դեկտեմբերի 29-ին Ներքին գործերի նախարարն ընդունել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողի հանդերձանքի որակի և դիզայնի միասնական չափանիշները, ինչպես նաև նկարագիրը և կրելու ժամկետները սահմանելու մասին» թիվ 109-Լ հրամանը։
3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է Կառավարության 2024թ. նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1803-Լ որոշման 2-րդ հավելվածի «Ուղղություն 1՝ Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ ոստիկանության կազմակերպաիրավական ձևի, կառավարման մոդելի փոփոխությունը, արտաքին միասնական նկարագրի ձևավորումն ու ծառայության ֆունկցիոնալ զարգացումը» 5-րդ կետից «Ոստիկանության արտաքին նկարագրի բարելավում, միասնականացում»։
6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի նախագծերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանա։
7․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կիրացվի օրենդրի պահանջը՝ ոստիկանության ծառայողի հանդերձանքի հետ կապված կանոնակարգումները լիարժեքորեն տեղափոխելով Ներքին գործերի նախարարության տիրույթ՝ բացառելով համանման հարաբերությունները կարգավորող տարբեր ակտերի զուգահեռ առկայությունը։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Продолжительность
08.01.2026 23.01.2026 -
Тип
Pешение
-
Область
Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция
-
Министерство
Министерство внутренних дел
-
Test
Просмотры 403
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .