Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.  Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնների խախտման համար կարգապահական պատասխանատվության կառուցակարգերի ներդրման, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով ստանձնած հանձնառությունների կատարման անհրաժեշտությամբ։

«Հանրային ծառայության մասին» օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից վարքագծի կանոնների խախտման դեպքում նախատեսված է կարգապահական պատասխանատվություն։ Միևնույն ժամանակ Օրենքը նախատեսում է, որ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:

Նախագծով առաջարկվում է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնների խախտման դեպքում նույնպես նախատեսել կարգապահական պատասխանատվություն, քանի որ կարգապահական պատասխանատվության բացակայության պայմաններում նշված պաշտոնատար անձանց կողմից համապատասխան խախտման դեպքերը որևէ իրավական հետևանք չեն առաջացնում, ուստի և չեն սահմանափակում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց՝ զերծ մնալու նմանատիպ խախտումներից։

Նախագծով սահմանվող կարգավորումների նախատեսման անհրաժեշտությունն ընդգծվել է ՀՀ միջազգային հանձնառությունների շրջանակներում։ Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) Հայաստանի 5-րդ շրջափուլի գնահատման զեկույցի շրջանակներում վեր է հանվել հետևյալ եզրահանգումը «ԳՐԵԿՈ-ն առաջարկում է բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոններին, շահերի բախմանը և բարեվարքությանն առնչվող կարգավորումներին հետևել ու կարգն էապես խստացնել, այդ թվում՝ ապահովելով, որ բոլոր խախտումների համար նախատեսված լինեն պատշաճ հետևանքներ»:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1871-Լ որոշման 2-րդ հավելվածով հաստատված գործողությունների ծրագրի 1.26-րդ գործողությունից, որով նախատեսվել է որոշակի պաշտոններ զբաղեցնող անձանց համար սահմանել պատասխանատվության միջոցների կիրառման պարտադիր պահանջ։

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այլ երկրներում նույնպես առկա են քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավական մեխանիզմներ։

Այսպես, Խորվաթիայում[1] կառավարությունն ընդունել է գործադիր մարմիններում պետական պաշտոնյաների վարքագծի կանոնագիրք, որը վերաբերում է, ի թիվս այլ պաշտոնյաների, կառավարության բոլոր անդամներին (այսինքն՝ վարչապետին, փոխնախարարներին և նախարարներին), պետական քարտուղարներին և կառավարության կողմից նշանակված գործադիր մարմիններում գործող այլ պետական պաշտոնյաներին։ Ստեղծվել է նաև գործադիր մարմիններում պետական պաշտոնյաների վարքագծի կանոնագրքի կիրառման խորհուրդ (Իրականացման խորհուրդ): GRECO-ն նշել է, որ վարքագծի կանոնագիրքը պետք է լրացվի հստակ ուղեցույցներով, որպեսզի հանձնարարականը համարվի լիովին կատարված: Հանձնարարականի երկրորդ մասի առնչությամբ GRECO-ն արձանագրել է, որ Իրականացման խորհուրդը նոր է կազմավորվել, ուստի դեռևս վաղ է գնահատել դրա արդյունավետ վերահսկողությունը և կիրառումը: Այս պայմաններում GRECO-ն հանձնարարականի երկու մասերն էլ գնահատել է որպես մասամբ կատարված։

Ալբանիային[2] GRECO-ն հանձնարարել է ապահովել Էթիկայի հանձնաժողովի կամ ցանկացած այլ հուսալի վերահսկողական ու պատժիչ մեխանիզմի արդյունավետ գործունեությունը, այդ թվում՝ վարչապետի նկատմամբ։ Ալբանիան 2022թ. մայիսի 20-ի վարչապետի հրամանագրով ստեղծվել է Էթիկայի հանձնաժողով, որը լիազորված է մեկնաբանել Նախարարական կանոնագրքի դրույթները, տրամադրել խորհրդատվական կարծիք և գնահատել, թե արդյոք կառավարության անդամի կողմից խախտվել են կանոնագրքի դրույթները։ Խախտումների առկայության դեպքում հանձնաժողովը գրավոր առաջարկ է ներկայացնում վարչապետին՝ կարգապահական միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Վարչապետը կարող է՝ ա) տալ նկատողություն, բ) պահանջել կառավարության անդամից ներկայացնել հանրային պարզաբանում կամ հրաժարական, գ) տալ նախազգուշացում պաշտոնից ազատման վերաբերյալ, դ) սկսել պաշտոնից ազատման ընթացակարգը։

 

2.  Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Օրենքը լրացնել նոր՝ 28.1-ին հոդվածով, որով սահմանվում են քաղաքական պաշտոն զբաղեցնող որոշ անձանց՝ փոխվարչապետների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, նախարարների և նրանց տեղակալների կարգապահական պատասխանատվության հիմքերը և ընթացակարգը։ Ըստ առաջարկվող կարգավորումների՝ կարգապահական պատասխանատվության գործընթացը սկսում է համապատասխան պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի կողմից։ Վերջինս քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից վարքագծի կանոնի խախտման առերևույթ հատկանիշների հայտնաբերման դեպքում դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու նպատակով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խախտման առկայության վերաբերյալ եզրակացությունը հիմք է, որ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից կիրառվեն Նախագծով առաջարկվող հետևյալ կարգապահական տույժերից որևէ մեկը՝

1) նախազգուշացում

2) նկատողություն

3) խիստ նկատողություն

4) պաշտոնից ազատում։

Ընդ որում, հաշվի առնելով քաղաքական պաշտոնների բնույթն ու առանձնահատկությունները՝ տույժի կիրառումը սահմանվել է որպես պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի հայեցողական լիազորություն։ Ինչ վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խախտման բացակայության վերաբերյալ եզրակացությանը, այդ դեպքում, ըստ Նախագծով առաջարկվող կարգավորման, կարգապահական տույժ չի կարող կիրառվել։

Նախագծով նաև առաջարկվում է Օրենքի 28-րդ, 32-րդ, 33-րդ հոդվածներում տեղ գտած՝ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ չկիրառելու ընդհանուր կանոնից նախատեսել բացառություն՝ սահմանելով, որ այդ կանոնը կիրառելի չէ Օրենքի 28.1-ին հոդվածով նախատեսված դեպքերում։

Նախագծով առաջարկվող լրացումները պարունակում են նաև կարգապահական տույժի կիրառման համաչափության, խախտումը կատարելուց հետո կարգապահական տույժի կիրառման հնարավոր առավելագույն ժամկետի, տույժի մարման վերաբերյալ կարգավորումներ։

 

3.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1871-Լ որոշման 2-րդ հավելվածով հաստատված գործողությունների ծրագրի 1.26-րդ գործողությունից, այն է՝ որոշակի պաշտոններ զբաղեցնող անձանց համար սահմանել պատասխանատվության միջոցների կիրառման պարտադիր պահանջ։

 

4.  Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

 

5.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմինները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից։

 

6 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնների խախտման համար կարգապահական պատասխանատվության արդյունավետ կառուցակարգեր։ Նախագծի ընդունումը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց համար լրացուցիչ խթան կհանդիսանա՝ բարեվարք և պատասխանատու վարքագծի դրսևորման համար, ինչպես նաև թույլ կտա ապահովել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի նկատմամբ իրավաչափ վերահսկողությունը, վարքագծի կանոնների խախտման դեպքում համապատասխան իրավական հետևանքների անխուսափելիությունը։

  • Продолжительность

    30.12.2025 15.01.2026
  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 565

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: