Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ

1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը «Դիլի­ջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտո­նու­թյուն­ներ տրա­մադ­րելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2013 թվա­­կանի հուլիսի 11-ից ուժի մեջ է մտել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակ­նե­րում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկ­ման նպա­տա­կով անհրաժեշտ է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց ծրագիրն իրա­կա­նացնող կազ­մա­կերպությունների կողմից 2026 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նու­թյուն­ների ծրագրերը:

        Խնդիրն այն է, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակ­նե­րում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապա­հովելու նպա­տա­կով «Դիլիջանի միջազ­գային դպրոց ծրագիրն իրա­կա­նացնող կազմա­կեր­պությունների կող­մից 2026 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նու­թյուն­ների ծրագրեր ՀՀ կառա­վա­րության կողմից հաստատված չեն:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է հաստա­տել «Դիլիջանի միջազ­գային դպրոց ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2026 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նությունների ծրագրերը:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտո­նու­թյուններ տրամադ­րելու մասին» ՀՀ օրեն­քով նախա­­տեսված` «Դիլիջանի միջազ­գային դպրոց ծրագիրն իրակա­նաց­նող կազմա­կեր­պու­թյունների կողմից 2026 թվականին իրականացվող գործարքների ու գոր­ծառ­նու­թյուն­ների ծրագ­րերն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2026 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­­ծառ­­նությունների ծրագրերը:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

7.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

       Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4.3-րդ «Կրթու­թյուն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, որոնց համաձայն՝ գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, որի շնորհիվ միայն հնարավոր է հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Մարդկանց գիտելիքների և հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են: Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախա­ձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղա­քացու ձևավորմանը: Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զար­գացման ռազմավարությանը և գերակայություններին:

       Միևնույն ժամանակ, նախագիծը բխում է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված՝ Հայաս­տանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմաված ուղղություններից:

  • Обсуждалось

    24.12.2025 - 16.01.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука, Государственные доходы, Финансовая, Территориальное управление и развитие

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1041

Принт

Предложения

Կարինե Քոչոյան

11.01.2026

Հարկային արտոնությունը դպրոցին կարող է տալ ֆինանսական,կրթական և ռազմավարական առավելություններ՝որակյալ դասավանդողների ներգրավում,միջազգային հեղինակության ամրապնդում։

  • Մրցուակ և ճկուն ուսման վճարները կնպաստեն նոր սովորողների ներգրավմանը,այդ թվում՝ ավելի մեծ թվով տեղացի սովորողների ընդգրկում։Պարզապես հանրության համար տեղեկատվությունը դարձնել հասնաելի ։

Քրիստինե Հայրապետյան

24.12.2025

  1. Հարկային արտոնությունների տրամադրումը կզարգացնի ֆինանսական շարժը և դպրոցի գործունեությունը, ինքնուրույնությունը,հատկապես թափանցիկության պարագայում,երբ մանրամասնորեն ծախսերը երևում են։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: