Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1691-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի՝ որպես ավագ դպրոցի հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության, աշխատողներին սոցիալական փաթեթի շահառու ճանաչելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

    <<Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան>> հիմնադրամը <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 10-ի N 983-Ն    որոշման համաձայն իրականացնում է հանրակրթական ավագ և լրացուցիչ կրթական ծրագրեր։ Վարժարանի աշխատողները ընդգրկված չեն ՀՀ կառավարության 27.12.2012թ. N 1691-Նորոշմամբ սահմանված շահառուների ցանկում, ինչը բացասաբար է անդրադառնում թե նրանց սոցիալական երաշխիքների և թե կրթական գործընթացի պատշաճ ապահովման վրա։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

   Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու ավագ դպրոցի հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության աշխատողներին սոցիալական փաթեթի շահառու ճանաչելու գործընթացը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

   Որոշման նախագծի համաձայն սոցիալական փաթեթի շահառուների ցանկում ներառվում են  «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի աշխատողները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության և «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

     Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի՝ որպես ավագ դպրոցի հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության, աշխատողներին սոցիալական փաթեթի տրամադրման գործընթացը:

  1. Այլ տեղեկություններ չկան:

 

 

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1691-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

       

        Որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1691-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

          Որոշման նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վարժարանի հաստիքացուցակով նախատեսված 67 աշխատողների սոցիալական փաթեթի հատկացմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    12.06.2018 - 27.06.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7724

Принт