Добавить в избранное

Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին

 

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 2018 թվականի N - Ն

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ՉԱՊԱՀՈՎՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի  մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

      1. Սահմանել՝ պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը ՝ համաձայն հավելվածի:

     2. Սահմանել, որ պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարվում է վարձակալության պայմանագրում նախատեսված չափով, սակայն ոչ ավելի, քան՝

      1) Երևան քաղաքում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 45000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 67500 դրամ.

      2) այլ քաղաքներում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 24000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 36000 դրամ.

    3) այլ բնակավայրերում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 15000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 22500 դրամ:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Обсуждалось

    12.06.2018 - 27.06.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11633

Принт

Предложения

Սիմոն Հայրապետյան

21.06.2018

Համաձայն եմ Վարդան Հակոբյանի հետ՝ «և 18 տարին չլրացած» արտահայտության հետ կապված: Առաջարկում եմ զինծառայողների հետ կապված բոլոր փաստաթղթերում զինծառայողի անդամ համարել տվյալ պահին նրա հետ համատեղ բնակվող հարազատներին՝ (կին, երեխաներ, ծնողներ)՝ առանց տարիքային սահմանափակման:

Վարդան Հակոբյան

18.06.2018

6.-րդ հոդվածի հանձնաժողովի նիստերի գումարման ժամկետները սահմանել ոչ թե երկու ամիս, այլ մեկ ամիս: Գործնականում, փորձը ցույց է տալիս, որ 2-3 ամիսը մեկ են հանձնաժողովի նիստ գումարում: Իսկ այս տարի առաջին նիստը ապրիլին թե մայիսին էր եղել: Զինծառայողը ի վիճակի՞ է 4-5-6 ամիս առանց փոխհատուցման վճարման 80000-100000 դրամ տան վարձ տա՞լ

Վարդան Հակոբյան

18.06.2018

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին ենթակետից հանեք «և 18 տարին չլրացած» բառերը: Երեխաները, անկախ տարիքից, մինչև ամուսնանալն էլ երեխաներ են: Ո՞ր հայկական ընտանիքում են 18 տարեկան, ԲՈՒՀ չընդունված երեխային տանից դուրս անու՞մ: Աշխատանքը լցվել է, բոլոր 18 տարեկանները աշխատանք են գտնում ու աշխատում....

Узнать больше