Добавить в избранное
В стадии разработки
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
-
4 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Grigor Minasyan 12.06.2018 10:43:49 | Այս առաջարկով ստացվում է, որ քննիչը պետք է առերևույթ հանցանք կատարի, որ հնարավորություն ստեղծվի նրան հեռացնել վարույթից: Դրանից հետո պարտադիր պետք է քննարկվի նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորության հարցը: Այլ կերպ ասած, վարույթից հեռացնելու համար կարգապահական խախտում կատարելը բավարար չի լինի, ինչը կիմաստազրկի այս ինստիտուտը: Բացի այդ, չի նախատեսվել որոշակի ժամանակ որևէ քննչական կամ դատավարական գործողություն կատարված չլինելու դեպքում վարույթից հեռացնելու հնարավորությունը: | Չի ընդունվել: | 3. տես 1-ին կետը: Բացի այդ, քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերը սահմանվում են ՀՀ քրեական օրենսգրքով, և եթե քննչական կամ հետաքննչական բաժնի պետը կամ դատախազը հայտնաբերեն այդ հիմքերը, ապա նրանք իրավասու են նախաձեռնել քրեական վարույթ: Հետևաբար, ներկայացված առաջարկն այս Նախագծի իրավակարգավորումից դուրս է: |
2 | Grigor Minasyan 12.06.2018 10:43:49 | Դատախազին առարկություն ներկայացնելու համար սահմանված է ժամկետ: Ըստ նախագծի` կարելիէ հասկանալ, որ բողոքարկման ժամանակահատվածում քրեական գործը մնում է նույն քննիչի վարույթում: Այս դեպքում առաջանում է այդ ընթացքում ձեռք բերված ապացույցների թույլատրելիության հարցը, այլ կերպ ասած` որքանով է թույլատրելի լինում այդ ընթացքում ձեռք բերված ապացույցը` պատշաճ սուբյեկտի առումով: Այդ հարցը բաց է մնում, ուստի առաջարկում եմ որևէ կերպ հստակեցնել որոշման բողոքարկամ ժամանակահատվածում քրեական գործով ապացույցների ստացման գործընթացը: | Ընդունվել է: | 2.Նախագծի 92.1-ին հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով. «6. Մինչ առարկության վերաբերյալ վերջնական որոշման ստացումը, հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը տվյալ քրեական գործով իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված իրենց լիազորությունները:» |
3 | Grigor Minasyan 14.06.2018 17:26:09 | սույն նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ գործը նոր քննիչին փոխանցվելուց հետո առնվազն 10 օր հետաձգվում է գործի ընթացքի լուծումը` դրանով իսկ խախտվելով դատավարության մասնավոր մասնակիցների իրավունքները, այնինչ նախագծի հեղինակները մոռացել են, որ գործը բավական երկար ժամանակ մնում է առանց շարժի (որևէ քննչական կամ դատավարական գործողություններ չեն կատարվում), որն ավելի վտանգավոր է մասնավոր մասնակիցների իրավունքների խախտման առումով, որովհետև նույն քննիչի մոտ մնալով, այսպես կոչված, սայլը տեղից չի շարժվում, իսկ նոր քննիչն այն վարույթ ընդունելուց հետո, թեկուզ և 10 օր ուշացումով, գործով կատարում է քնչական գործողություններ, որպիսի պայմաններում որոշակի ժամանակ որևէ գործողություն չկատարելը ևս պետք է լինի վարույթից հեռացնելու հիմք: Ինչ վերաբերվում է հիմնավորման մեջ նշված այն մտքին, որ վարույթից հեռացնելու փոխարեն բացը կարելի է լրացնել դատախազի կողմից տրված ցուցումով, ապա հենց հեղինակները նշել են, որ դատախազի ցուցումի կապակցությամբ ներկայացված առարկության մեջ նշվել է, որ գործողությունները ներառված եղել են պլանում, այլ կերպ ասած, ցուցում տալու դեպքում քննիչը կարող է ցանկացած ժամանակ ասել, որ դա իր պլանում առկա է, քանի որ պլան կոչեցյալ փաստաթուղթը որևէ կերպ չի հաշվառվում, և ցանկացած պահի կարող է դա կազմվել, ու դրանով փորձել արդարացնել անգործությունը: Երկար ժամանակ մի գործով գործողություն չկատարելը պայմանավորել այլ գործերով ծանրաբեռնվածությամբ, արդարացի չէ գոնե տվյալ գործով մասնավոր մասնակիցների նկատմամբ, ուստի սրանով ևս մեկ անգամ հիմնավորվում է, որ երկար ժամանակ գործողություն չկատարելը վարույթից հեռացնելու իրավաչափ հիմք է, ինչը պետք է նախատեսել: | Չի ընդունվել: | Երկար ժամանակ քննչական գործողություններ չկատարելը, որը հանգեցրել է մարդու հիմնական իրավունքի կամ ազատության խախտմանը կամ ապացույցի անդառնալի կորստի, հիմք է հանդիսանում հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին տվյալ վարույթից հեռացնելու համար: |