ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՍԻԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ԱՐԹՈՒՐԻ ԼԱՎՉՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՌ ԳԱՌՆԻԿԻ ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:
Միջազգային մրցումներին մասնակցելը սպորտի զարգացման անբաժանելի բաղկացուցիչ մասն է: Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է համաշխարհային օլիմպիական շարժմանը, և առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները հանդես են գալիս միջազգային մրցասպարեզներում՝ ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակների, երիտասարդների, պատանիների), ամառային և ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում, համաշխարհային ունիվերսիադաներում, միջազգային մրցաշարերում և մեդալներ նվաճելով ու մրցանակակիրներ դառնալով՝ բարձր են պահում մեր պետության մարզական պատիվն ու հեղինակությունը:
Հովհաննես Վասիլի Հարությունյանը հունա-հռոմեական ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ է, 2018 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 6-ը Իտալիայում մասնակցելու է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը: Անհրաժեշտություն է առաջացել 2018 թվականի ամառային զորակոչից նրան տարկետում տալ մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը:
Լևոն Արթուրի Լավչյանը հեծանվային սպորտի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ է, 2018 թվականի օգոստոսի 15-19-ը Շվեյցարիայի Էգլ քաղաքում մասնակցելու է աշխարհի առաջնությանը և օգոստոսի 21-26-ը Իտալիայի Մոնտեկիարի քաղաքում Եվրոպայի առաջնությանը: Անհրաժեշտություն է առաջացել 2018 թվականի ամառային զորակոչից նրան տարկետում տալ մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը:
Գոռ Գառնիկի Ներսեսյանը բռնցքամարտի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ է, 2018 թվականի օգոստոսի 21-31-ը Հունգարիայի Գիոր քաղաքում մասնակցելու է երիտասարդների աշխարհի առաջնությանը: Անհրաժեշտություն է առաջացել 2018 թվականի ամառային զորակոչից նրան տարկետում տալ մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը: