Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Դրոշմավորման ծածկագրերի տրամադրման գները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______ _____________ 2025 թվականի N _____-Ն

 

ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասը ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.  Հաստատել դրոշմավորման ծածկագրերի տրամադրման գները 2.5 դրամ (առանց ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ))՝ դրոշմավորման յուրաքանչյուր ծածկագրի տրամադրման համար, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետին համապատասխան հաշվարկված` դրոշմավորման ծածկագրերի քանակի, որոնց տրամադրման գինը հաստատել 0.01 դրամ (առանց ԱԱՀ)։

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված՝ դրոշմավորման ծածկագրի տրամադրման  գինը կիրառվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներկայացված՝ դրոշմավորման ծածկագրեր ստանալու հայտերի հիման վրա տրամադրվող դրոշմավորման ծածկագրերի նկատմամբ։

3. Սահմանել, որ դրոշմավորման ծածկագրերի տրամադրման 0.01 դրամ (առանց ԱԱՀ)  գինը կիրառվում է հարկ վճարողի՝ ներկայացված դրոշմավորման ծածկագրեր ստանալու հայտերի հիման վրա 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ տրամադրված դրոշմավորման ծածկագրերի քանակի և 2.5-ի հարաբերության արդյունքում ստացված քանակի նկատմամբ։

4 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ Սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո նոր գին հաստատված չլինելու դեպքում մինչև դրա հաստատումը շարունակվում է կիրառվել սույն որոշման 1-ին կետով հաստատված 2.5 դրամ (առանց ԱԱՀ) գինը։

 

  • Обсуждалось

    08.12.2025 - 23.12.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1088

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: