Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՅԻՍՅԱՆ, ԼԵՌՆՈՒՏ, ԿԱՊՍ, ԿԱՐՄՐԱՔԱՐ, ԿՐԱՇԵՆ, ՀԱՑԻԿ, ՀԱՑԻԿԱՎԱՆ, ՀՈՎՈՒՆԻ, ՄԱՐՄԱՇԵՆ, ՄԵԾ ՍԱՐԻԱՐ, ՇԻՐԱԿ, ՋԱՋՈՒՌ, ՋԱՋՈՒՌԱՎԱՆ, ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ, ՓՈՔՐԱՇԵՆ ԵՎ ՔԵԹԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇԻՐԱԿ-6 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՅԻՍՅԱՆ, ԼԵՌՆՈՒՏ, ԿԱՊՍ, ԿԱՐՄՐԱՔԱՐ, ԿՐԱՇԵՆ, ՀԱՑԻԿ, ՀԱՑԻԿԱՎԱՆ, ՀՈՎՈՒՆԻ, ՄԱՐՄԱՇԵՆ, ՄԵԾ ՍԱՐԻԱՐ, ՇԻՐԱԿ, ՋԱՋՈՒՌ, ՋԱՋՈՒՌԱՎԱՆ, ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ, ՓՈՔՐԱՇԵՆ ԵՎ ՔԵԹԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇԻՐԱԿ-6 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

      Սույն նախագիծը մշակվել է  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.4-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 28-ի թիվ 2-19 դրական եզրակացությունը և Հայասատանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության համայնքների(բնակավայրերի)գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման,փոփոխման կարգի» 61-րդ կետի դրույթները։

   Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի  N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի համաձայն հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո մարզպետը այն ներկայացնում է համապատասխան համայնքների ղեկավարներին, որոնք հաշվի առնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նախագծային փաստաթղթերը ներկայացնում են համայնքի ավագանու հաստատմանը:

   Ախուրյան համայնքի ավագանին անհատական բնույթի որոշումներով հաստատել է գոտևորման նախագծերը։ ՏԿԵՆ նախարարի գրությամբ առաջարկվել է նախագծերը հաստատել նորմատիվ բնույթի որոշումներով, քանի որ   քաղաքաշինության մասին օրենքի 143-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն գլխավոր հատակագծով կանոնակարգվում է համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը և  սահմանում է համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող հողերի նպատակային և գործառնական նշանակությունը, դրանց օգտագործման ռեժիմներն ու պարտադիր պահանջները։

 Հայասատանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագծերը հաստատելու համար, Ախուրյան համայնքի ավագանու կողմից «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հացիկավան, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան, Վահրամաբերդ, Փոքրաշեն և Քեթի բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագծերը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չի առաջանում, բացառությամբ համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի N 69-Ա գործող նույնանուն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման։ 

1.     Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքում՝ քաղաքաշինության բնագավառում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունները կանոնակարգելու քաղաքականություն։

 

2.    Կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի կազմում ներառված բնակավայրերի տարածական համաչափ զարգացման պլանավորման քաղաքականության ապահովումը։

 

3.   Նախագծի ընդունմամբ համայնքի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ համայնքի բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջանում։

 

 

  • Продолжительность

    05.12.2025 26.12.2025
  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Ширакская область муниципалитет Ахуряна

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 41

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: