Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2020 թվականի դեկտեմբերի 29-ին ընդունված «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթով սահմանվել է, որ կուսակցության տարեկան հաշվետվության ձևը, դրա լրացման և հրապարակման կարգը, հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «Կուսակցության տարեկան հաշվետվության ձևը, դրա լրացման և հրապարակման կարգը, հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» 2022 թվականի հուլիսի 22-ի N 04-Ն որոշման մեջ Հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի N 04-Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել 2025 թվականի նոյեմբերի 7-ից) մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել կուսակցության տարեկան հաշվետվության ձևում, ինչի արդյունքում  անհրաժեշտություն է առաջացել կատարել դրանից բխող փոփոխություններ նույն որոշման Հավելված N 3-ով հաստատված կուսակցության տարեկան հաշվետվության հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկում։

2 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Որոշման նախագծով առաջարկվում է Կուսակցությունների տարեկան հաշվետվության՝ «Գույք», «Պարտավորություններ», «Ծանոթագրություն 1», «Ծանոթագրություն 2», «Ծանոթագրություն 3», «Ծանոթագրություն 4» և «Ծանոթագրություն 5» թերթերում ներառված հրապարակման ոչ ենթակա տվյալներում կատարել փոփոխություններ և լրացումներ։

Միաժամանակ, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 22-ի N 04-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 27-ին որոշմամբ ավելացվել է «Չթույլատրված աղբյուրներից ստացված նվիրատվություններ» և «Ֆիզիկական անձանցից ստացված՝ օրենքով սահմանված չափը գերազանցող և օրենքով սահմանված ժամկետում չվերադարձված կամ պետական բյուջե չփոխանցված, ինչպես նաև չթույլատրված աղբյուրներից ստացված և օրենքով սահմանված ժամկետում պետական բյուջե չփոխանցված նվիրատվություններ» վերտառությամբ աղյուսակներ և «Ծանոթագրություն 6» վերտառությամբ առանձին թերթ, որը ընդգրկում է «6.1 Այլ մուտքերի բացվածք» և «6.2 Այլ ելքերի բացվածք» վերտառությամբ աղյուսակները, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել նաև սահմանել այդ աղյուսակներում լրացվող տվյալների հրապարակման ոչ ենթակա լինելը:

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից և նպատակ է հետապնդում ապահովել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 22-ի N 04-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման դրույթների կիրարկումը։

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.

Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:

5 Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Продолжительность

    27.11.2025 12.12.2025
  • Тип

    Pешение

  • Область

    Борьба с коррупцией

  • Министерство

    Комиссия по предотвращению коррупции

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 441

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: