«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1. Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի 8-րդ կետի պահանջից, համաձայն որի՝ համապատասխան մարմինները յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 1-ը կարող են առաջարկություններ ներկայացնել հաջորդ տարվա (տարիների) համար նախատեսված միջոցառումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատվել են ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը և դրանց հիմնավորումները: Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի 8-րդ կետի պահանջի՝ համապատասխան մարմիններից ստացվել են առաջարկություններ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով: Ընդ որում, առաջարկությունները ներկայացվել են՝ հաշվի առնելով 09.09.2025թ.-ի N 02/08.5/29321-2025 հանձնարարականի հետևյալ պահանջները.
1. ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ 2021-2025թթ. համար հաստատված միջոցառումների ժամկետների փոփոխություն չի կատարվելու.
2. Միջոցառումների ծրագրի վերանայումը պետք է բխի Կառավարության ծրագրից, «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ցուցանիշներից և արդեն իսկ ընդունված ոլորտային ռազմավարություններից.
3. Պետք է բացառել լիազորող նորմ չունեցող ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների նախագծերի նախատեսումը միջոցառումների ծրագրում.
4. Շարունակական միջոցառումների (օրինակ՝ 2021-2026թթ.) յուրաքանչյուր տարվա համար նախատեսել իրատեսական, որակական և քանակական արդյունքային ցուցանիշներ, որոնք հիմք կհանդիսանան հաշվետու ժամանակահատվածում միջոցառումների նպատակների չափման, առաջընթացի և արդյունավետության գնահատման համար.
5. Ֆինանսավորում պահանջող 2026թ. միջոցառումների մասով միջոցառումների ծրագիրը համապատասխանեցնել ՄԺԾԾ 2026-2028թթ․ բյուջետային ֆինանսավորման հայտին:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի կարգավորման նպատակն է հաստատել ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը և դրանց հիմնավորումները նոր խմբագրությամբ՝ համապատասխան մարմիններից ստացված առաջարկությունների հիման վրա:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է համապատասխան մարմիններից ստացված առաջարկությունների հիման վրա՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կլրամշակվի ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը և դրանց հիմնավորումները:
-
Продолжительность
24.11.2025 09.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Управленческие правоотношениями
-
Министерство
Министерство юстиции
-
Test
Просмотры 545
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .