Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1284-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Անհրաժեշտությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ խոշոր ջերմատնային տնտեսությունների ներդրման ոլորտում երիտասարդ տնտեսավարողների ներգրավվածությունը խրախուսելու անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։

Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է 14 պայմանագիր՝ 59,75 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։ Միայն 2025 թվականին՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ, կնքվել է 10 պայմանագիր՝ 44,5 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։

Ծրագրով արդյունքային ցուցանիշ է սահմանվել շուրջ 35 հա ընդհանուր մակերեսով արդիական պահանջներով ջերմատնային տնտեսությունների կառուցում, որն արդեն իսկ գերազանցվել է։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արդյունավետության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդի տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նպատակ է դրվել շարունակել վարկային, լիզինգային և փոխհատուցման գործիքներով օժանդակել ջերմատնային տնտեսությունների հիմնմանը։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «Աջակցություն գյուղական համայնքների կայուն զարգացմանը» առաջնահերթությունում կարևոր խնդիր է երիտասարդների համար գյուղական շրջաններում մնալու, տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու և իրենց համայնքների զարգացմանը մասնակից դառնալու հնարավորությունների ստեղծումը (էջ՝ 69)։

Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծով առաջարկվում է 2026 թվականի հունվարի 1-ից 1 տոկոսային կետով ավելացնել յուրաքանչյուր երիտասարդ տնտեսավարողին (18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց  այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, առևտրային իրավաբանական անձանց) տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը։ Մասնավորապես, տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը 2026 թվականի հունվարի 1-ից սուբսիդավորվելու է 8 տոկոսային կետով, նախագծով առաջարկվում է երիտասարդ տնտեսավարողներին սուբսիդավորել՝ 9 տոկոսային կետով, 3 մլրդ դրամից ավել մինչև 9 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 7 տոկոսային կետով, երիտասարդ տնտեսավարողների դեպքում առաջարկվում է սուբսիդավորել 8 տոկոսային կետով, 9 մլրդ դրամից ավել մինչև 15 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 8 տոկոսային կետով, իսկ երիտասարդ տնտեսավարողների դեպքում՝ 9 տոկոսային կետով։

Նախագծով գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների մասով՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը տարածվում է այն առևտրային իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ունեն մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն, և վերջինիս տարիքը չի գերազանցում սույն ենթակետով ֆիզիկական անձանց համար սահմանված տարիքը: Ընդ որում, նշված դեպքում առևտրային իրավաբանական անձը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չիրականացնի իրավաբանական անձի հիմնադրի (մասնակցի) փոփոխություն, ինչպես նաև վերջինիս հիմնադիրը (մասնակիցը), բաժնետերը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չօտարի բաժնեմասը (բաժնետոմսերը) կամ դրանց մի մասը։

«ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284–Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության 02102025 N 1399-Լ որոշման շրջանակում սուբսիդավորման տոկոսադրույքները նվազեցվել են 2 տոկոսային կետով: Սույն նախագծի շրջանակում 2026 թվականին երիտասարդ տնտեսավարողների համար 1 տոկոսային կետով սուբսիդավորման տոկոսադրույքի բարձրացման դեպքում (18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց  այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, առևտրային իրավաբանական անձանց) մեր գնահատմամբ շուրջ 3 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու պայմաններում, 2026 թվականի պետական բյուջեի տարեկան լրացուցիչ ծախսը գնահատվում է շուրջ 22,7 մլն դրամ։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է խթանել ջերմատնային տնտեսությունների  ոլորտում երիտասարդ տնտեսավարողների (18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց  այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, առևտրային իրավաբանական անձանց) ներգրավվածությունը։

 

 

  • Продолжительность

    24.11.2025 10.12.2025
  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 710

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: