Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

     «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ծառայողական գործուղման մեկնող աշխատողների համար` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասից բխող երաշխիքների ամբողջական ապահովման, ինչպես նաև նույն որոշմամբ հաստատված`  ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգի որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

     ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին հավելվածով հաստատված ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգի (այսուհետ` Կարգ) համաձայն՝ հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, հիմնական աշխատանքի վայրից մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքերում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:

Վերոհիշյալ դրույթի կիրառման արդյունքում առաջանում են որոշ խնդիրներ, օրինակ` գործատուն աշխատողին պետք է գործուղի ՌԴ, որտեղ աշխատողը մեկ օրվա ընթացքում պետք է կատարի իր հանձնարարությունները և վերադառնա ՀՀ: Ստացվում է, որ այս դեպքում աշխատողին պետք է հատուցվի միայն ճանապարհածախսը, այն դեպքում, երբ աշխատողն ամբողջ օրը` մեկ աշխատանքային օրից էլ շատ ժամանակ, լինելու է դրսում, և իր կեցության (սնունդ, տվյալ քաղաքում տրանսպորտային միջոցներից օգտվելու վճար և այլն) համար անհրաժեշտ ծախսերի համար նրան հատուցում չի տրվելու և, հնարավորության  դեպքում, ստիպված է լինելու ծախսեր կատարել սեփական միջոցներից: Նման դեպքերում աշխատողի երաշխիքներն ապահովելու նպատակով` գործատուն կարող է արհեստականորեն երկարաձգել գործուղման ժամկետը, որն արդյունավետ չէ ինչպես աշխատանքի կազմակերպման, այնպես էլ ֆինանսական միջոցների կառավարման տեսանկյունից:

Որոշման N 1 հավելվածով հաստատված Կարգում  առկա են դրույթներ, որոնք տարընթերցման տեղիք են տալիս, ինչպես օրինակ՝ «Ծառայողական գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի հիմնական աշխատանքի վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է», գործնականում ընդգծված արտահայտությունը պետք է լինի «Ծառայողական գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի աշխատանքի հիմնական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է»:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններով 209-րդ հոդվածից հանվել է «ծառայողական» բառը, սակայն Որոշման մեջ դեռևս կիրառվում է «ծառայողական գործուղում» արտահայտությունը: 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է`

1) միայն ճանապարհածախսի հատուցում նախատեսել գործուղման այն դեպքերի համար, երբ աշխատողը գործուղվում է  մինչև 30կմ հեռավորությամբ այլ վայր և նույն օրը վերադառնում է աշխատանքի հիմնական վայր,

2) hստակեցնել Որոշմամբ հաստատված Կարգի դրույթները: 

4. Ակնկալվող արդյունքը

Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունների ամբողջական կարգավորման ապահովում, այդ թվում՝ հատուցման կարգի հստակեցում:  

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ` ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի:  

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

 

 

  • Обсуждалось

    01.03.2017 - 16.03.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Общественное обсуждение

01.03.2017 14:15

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10768

Принт