Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը

«2026 թվականի համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը, արտոնությունները և ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետները սահմանելու մասին»   համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի
1-ին մասի 19-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, 15-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի և 16-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 51-րդ կետի
 պահանջների կատարումով։


 2
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

         
   Համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների
դրույքաչափերը մնացել են անփոփոխ: Վճարների սահմանված դրույքաչափերը  հաշվարկվել են՝ ելնելով կատարվելիք աշխատանքների ինքնարժեքից, դրանց համար անհրաժեշտ ռեսուրսների արժեքից (մի դեպքում՝ քարտեզագրում, տեղազննություն, մեկ այլ դեպքում՝ համայնքի սեփականության ռեսուրսների պահպանման, շահագործման անհրաժեշտություն, մասնագիտական փորձաքննություն, ներկայացված նախագծերի, սխեմաների ուսումնասիրություն, եզրակացությունների կազմում, նյութատեխնիկական և տրանսպորտային ծախս, համայնքի կոմունիկացիոն գծերի քարտեզներում համապատասխան լրացումների և փոփոխությունների կատարում և այլն): Մասնակցային բյուջատավորման իրականացման արդյունքում ձեռք բերված աստղադիտակի և արշավային վրանների՝ համայնքի կողմից օգտագործման տրամադրումը նոր ծառայություն է, որի դիմաց սահմանվել են վճարներ։

Հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից համայնքում իրականացվող սոցիալական քաղաքականության ուղղությունը, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կողմից համայնքում իրականացվող բարեգործական և սոցիալական ուղղվածության միջոցառումների, կոմերցիոն բնույթ չկրող մշակութային միջոցառումների կազմակերպումը խթանելու համար, համայնքի  ավագանու որոշման նախագծով առաջարկվում է իրավունք վերապահվել համայնքի ղեկավարին նախագծի «4»-ից «6» կետերում սահմանված վճարների համար կիրառելու դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ վճարի 50-ից 100 տոկոսի չափով:
 «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ  հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև վճարները: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածում: Հետևաբար վճարների դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման   նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը: Նախագծով սահմանվել են մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների գծով արտոնությունները, ինչպես նաև վճարի վճարումից հետո ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետները՝ հաշվի առնելով մատուցվող ծառայությունների առանձնահատկությունները։

 

3 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«2026 թվականի համար Ջերմուկ համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին»   համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է ապահովել համայնքի բյուջեի եկամուտների այն մասը, որը ձևավորվում է տեղական ինքնակառավարման մարմնի կամավոր լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների  համար համայնքի բյուջե վճարվող գանձույթներից:  Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար վճար սահմանելով բյուջեն համալրվում է լրացուցիչ եկամուտներով, որը հնարավորություն է տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին բացի պարտադիր լիազորություններից, իրականացնել նաև կամավոր լիազորություններ:

 4. Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը


    
«2026 թվականի համար Ջերմուկ համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին»   ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։ 

  • Продолжительность

    20.11.2025 16.12.2025
  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Вайоц Дзорская область муниципалитет Джермука

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 358

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: