ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի տեսակները, դրույքաչափերը, արտոնությունները և տեղական տուրքի վճարումից հետո գործողության իրականացման առավելագույն ժամկետները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների, ինչպես նաև «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթների պահանջների կատարումով։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
Ջերմուկ համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու համար հիմք են ընդունվում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով սահմանված դրույքաչափերը և Ջերմուկ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները: Ելնելով այն հանգամանքից, որ համայնքը սոցիալ-տնտեսական առումով համաչափորեն զարգացած չի, ուստի սահմանվել է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված գոտիավորում:
Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի և 12-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2026 թվականի համար, տեղական տուրքերի սահմանված դրույքաչափերը հաշվարկվել են գործակիցներով․ գյուղական բնակավայրերում հաշվարկվել են 0.5 գործակցով, քաղաքային բնակավայրում՝ 0.75 գործակցով, բացառությամբ «Տեղական տուրքերի և վճարների մասին օրենքի» 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի, որոնց պարագայում հաշվարկները կատարվել են 0․3 գործակցով՝ հաշվի առնելով բնակավայրերի լեռնային և բարձրլեռնային լինելու հանգամանքը։
««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-203-Ն օրենքի 3-րդ հոդվածի կատարումն ապահովելու նպատակով ավագանու որոշման նախագծով սահմանվել է տեղական տուրքի վճարումից հետո ՏԻՄ–ի կողմից գործողության իրականացման և (կամ) ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետները։ Արտոնությունների մասով անհրաժեշտություն է առաջացել մեկ ընդհանրական որոշմամբ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափ կիրառել Ջերմուկ համայնքի վարչական տարածքում պետական կամ համայնքային կարիքների համար նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) թույլտվության, այդ թույլտվության ժամկետների երկարաձգման, քանդման թոըյլտվության և գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների թույլտվության տրամադրման համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված աշխատանքները կատարվում են համայնքի համար՝ համայնքի և պետության միջոցներով։
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-ին հոդվածում: Հետևաբար տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը:
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը․
«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի տեսակները, դրույքաչափերը, արտոնությունները և տեղական տուրքի վճարումից հետո գործողության իրականացման առավելագույն ժամկետները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է ապահովել համայնքի բյուջեի եկամուտների այն մասը, որը ձևավորվում է տեղական ինքնակառավարման մարմնի սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների և սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող պարտադիր գանձույթներից: Իրավական ակտի կիրառման դեպքում կկանոնակարգվի նաև տեղական տուրքի վճարումից հետո ՏԻՄ–ի կողմից գործողության իրականացման և (կամ) ծառայությունների մատուցման սահմանված ժամկետում կատարումը։
4. Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
Քանի որ տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու տեղական տուրքերի սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։
-
Продолжительность
20.11.2025 16.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Вайоц Дзорская область муниципалитет Джермука
-
Test
Просмотры 405
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .