Добавить в избранное

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, համաձայն որոնց Նախարարության կանոնադրությունը հաստատում է վարչապետը՝ համապատասխան նախարարի առաջարկությամբ:

 

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը

Նախագծի համաձայն՝ նախարարության կառուցվածքում ընդգրկվում են նախարարի, փոխնախարարների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականների և փոխնախարարի օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները:

Նախագծով նախարարության կառուցվածքային ստորաբաժանումները բաժանվում են հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների: Հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝ տարածքային կառավարման վարչությունը, տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչությունը, վարչական վերոհսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչությունը և տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչությունը:

Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝ ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչությունը, միջազգային և անդրսահմանային համագործակցության բաժինը, հասարակայնության հետ կապերի բաժինը, իրավաբանական բաժինը, անձնակազմի կառավարման բաժինը, զորահավաքային նախապատրաստության բաժինը, գնումների համակարգման և տնտեսական բաժինը, ներքին աուդիտի բաժինը և քարտուղարությունը:  

Նախագծով նախարարության  ենթակա մարմինն է Միգրացիոն ծառայությունը:

Նախագծով նախարարության կառավարումն իրականացնում է վարչապետը և նախարարը: Վարչապետը հաստատում է նախարարության, կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, և կատարում կանոնադրության փոփոխություններ, իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը, լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները: Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը: Նախարարը հաշվետու է Կառավարությանը և վարչապետին: Նախարարը ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը, իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպության, հիմնարկի կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, այդ թվում՝ վերանայում է նախարարությանը ենթակա մարմնի որոշումները, վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ, նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները և այլ գործառույթներ: Բացի այդ նախագծով նախատեսվում է փոխնախարարների, գլխավոր քարտուղարի, նախարարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, նախարարի և փոխնախարարի օգնականների լիազորությունները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախարարության կանոնադրությունը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության առկա չէ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

         «Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Обсуждалось

    30.05.2018 - 16.06.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10572

Принт