«Երևանի զարգացման 2026 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
«ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի ենթակետ 11-ով և 53-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով՝ սահմանվում են համապատասխանաբար Երևանի զարգացման միամյա, հնգամյա, երկարաժամկետ և հատուկ ծրագրերի վերաբերյալ Երևանի ավագանու կողմից որոշում ընդունելու, ինչպես նաև Երևանի քաղաքապետի կողմից առաջարկություններ ներկայացնելու հետ կապված հարաբերությունները։ Միաժամանակ՝ նույն օրենքի 83-րդ հոդվածը սահմանում է Երևանի զարգացման և հատուկ ծրագրերի մշակման, ներկայացման և ընդունման առանձնահատկությունները։
Վերը նշված իրավական պահանջների իրագործման և Երևանի 2026 թվականի զարգացման պլանավորման առաջնահերթությունների ձևավորման նպատակով ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում անհրաժեշտ է ներկայացնել Երևանի զարգացման 2026 թվականի ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որը հանդես է գալիս որպես համայնքային քաղաքականությունների, ոլորտային առաջնահերթությունների և ծրագրային մոտեցումների հովանոցային փաստաթուղթ։
Ծրագրում ամրագրվում են քաղաքի զարգացման հիմնական ուղղությունները՝ քաղաքային պլանավորում և քաղաքաշինություն, ենթակառուցվածքների և շարժունակության զարգացում, սոցիալական բարեկեցություն և մարդկային կապիտալի զարգացում, շրջակա միջավայրի և կլիմայի քաղաքականություն, թվային փոխակերպում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ և արտաքին կապերի զարգացում։
Կարևորելով քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել որակյալ և մատչելի դարձնելու հանգամանքը՝ շարունակվելու են մեծածավալ աշխատանքները թվային կառավարման ոլորտում՝ ներդնելով ժամանակակից տեղեկատվական համակարգեր և տվյալահեն լուծումներ, որոնք ապահովում են ավելի արդյունավետ ու թափանցիկ կառավարման հնարավորություններ։ Այս նորարարական մեխանիզմները քաղաքացիներին հնարավորություն են տալիս մեծ մասով ստանալ քաղաքային ծառայություններ առցանց՝ խնայելով ժամանակն ու բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը։
Բնապահպանության, հասարակական շենքերի և քաղաքային ենթակառուցվածքների բարելավման նպատակով շարունակվելու են հանրային շենքերի, այդ թվում՝ մանկապարտեզների և առողջության կենտրոնների էներգաարդյունավետության և սեյսմակայունության բարձրացման աշխատանքները՝ ապահովելով անվտանգ, հարմարավետ և ժամանակակից ծառայություններ յուրաքանչյուր քաղաքացու համար։
Զարգացման միամյա ծրագրով նախանշված աշխատանքների իրականցմամբ կապահովվեն տեսանելի արդյունքներ, կամրապնդվի քաղաքի երկարաժամկետ զարգացման ռազմավարական հիմքերը, և կապահովվի ծրագրերի համահունչությունը Կայուն զարգացման նպատակներին, ներառյալ՝ որակյալ կրթություն, առողջություն և բարեկեցություն, կայուն ենթակառուցվածքներ, անվտանգ ու մատչելի հանրային ծառայություններ, նորարարական քաղաքային լուծումներ և շրջակա միջավայրի պաշտպանություն։
Կշարունակվեն սպորտային ենթակառուցվածքների զարգացումը, երիտասարդական նախաձեռնությունների խթանումը, ինչպես նաև մշակութային կյանքի վերապիտակավորումն ու նոր շունչ հաղորդելը՝ ձևավորելով մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է լիարժեքորեն բացահայտել իր ներուժը։
Ծրագիրն ամբողջությամբ կառուցվել է Երևանի զարգացման 2023-2028 թվականների ծրագրով ստանձնած հանձնառությունների հիման վրա՝ ապահովելով ծրագրերի շարունակականությունը, ռեսուրսների արդյունավետ բաշխումը, ինչպես նաև՝ քաղաքացիական հանրության հետ շփման բազմաբնույթ հարթակներով ստացված կարծիքների և առաջարկությունների ինկորպորացիան։
-
Обсуждалось
17.11.2025 - 02.12.2025
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Мэрия Еревана
-
Test
-
Հանրային հարցման ամսաթիվ
27.11.2025
-
Հանրային հարցման հասցե
В ходе общественных обсуждений 27 ноября 2025 года в 15:00 в зале для брифингов 5-го этажа административного здания мэрии Еревана, расположенного по улице Аргишти, д. 1, состоятся открытые общественные слушания.
Просмотры 506
Принт