ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«__» _____________ 2025 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 9-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածը և 13-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունները (այսուհետ՝ Կազմակերպություններ) հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն որոշման Հավելվածում նշված Կազմակերպությունների, բացառությամբ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության, կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնված Կազմակերպությունների կանոնադրություններում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը։
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 9-ամսյա ժամկետում իրականացնել Կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնված և ամրացված գույքի գույքագրում և հանձնման ընդունման աշխատանքներ։
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված գործընթացի ավարտից հետո 1-ամսյա ժամկետում հաստատել Կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը։
6. Սահմանել, որ Կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակներն են`
1) իր մասնագիտացմանը համապատասխան գիտատեխնոլոգիական հետազոտությունների անցկացումը.
2) գիտական կադրերի պատրաստումը:
7. Կազմակերպություններին թույլատրել իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) գիտամեթոդական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական խորհրդատվության մատուցում․
2) մասնագիտական վերապատրաստում և վերաորակավորում․
3) գիտատեխնոլոգիական հետազոտությունների և մշակումների իրականացում.
4) պետական առաջադրանքի կատարումից ազատ շարժական և անշարժ գույքի վարձակալության հանձնում.
5) սեփական գիտատեխնոլոգիական մշակումների և տեխնոլոգիաների իրացում:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1474-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկը, դրանց տիպային (օրինակելի) կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1474-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 954-Ն որոշումները։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
-
Обсуждалось
17.11.2025 - 02.12.2025
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
-
Test
Просмотры 707
Принт