ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Մարգարիտ Հովհաննիսյան 16.11.2025 15:55:05 | Հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցներում մինչև հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակ սովորողները միավորային (բալային) գնահատում չեն ստանում՝ նպատակ ունենալով նվազեցնել նրանց վրա հոգեբանական ճնշումը, խուսափել վաղ տարիքից մրցակցային միջավայրի ձևավորումից և ապահովել ուսումնական գործընթացի սահուն, բնական և զարգացնող ընթացքը, նպատակահարմար է նույն մոտեցումը կիրառել նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում սովորողների նկատմամբ։ Վերջիններիս կրթական ծրագրերը միտված են ստեղծագործական կարողությունների բացահայտմանը, անհատական տեմպով զարգացմանը և հետաքրքրության խրախուսմանը, ուստի վաղ տարիքից միավորային գնահատման կիրառումը կարող է առաջ բերել ավելորդ սթրես, անհանգստություն և հիասթափության զգացում՝ դրանով իսկ խոչընդոտելով ուսուցման նկատմամբ դրական մոտիվացիայի ձևավորումը։ Այդ հիմքով առաջարկվում է այն կարգավորման մշակումը, համաձայն որի՝
|
||||
| 2 | Սոնա Հովհաննիսյան 26.11.2025 18:17:16 | Ողջունում եմ նախագիծը գաղափարական առումով և ակնկալում նրա ուժի մեջ մտնելը։Առա ջարկում եմ և շատ ուրախ կլինեմ, որ այս առումով առաջարկս ընդունվի և կյանքի կոչվի այսչափ կարևոր խնդիրը։ Դպրոցական ծրագրում վերականգնել ազգային երգ ու պարի դասաժամերը։ Այն մեծ դեր ունի մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության և կրթության գործում, նպաստում է ազգային արժեքների պահպանմանը և սերնդեսերունդ փոխանցմանը։ Վստահաբար նշեմ, որ այն մի ձև է, սովորողներին հաղորդակից դարձնել ազգայինին, հայեցիին, հայկականին։ Հայցում եմ հետևողական վերաբերմունք։ Կանխավ, շնորհակալություն |