Добавить в избранное

Проект принят

Հրապարակվում է «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության հարցերը մշակողների վարձատրության, որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամներին վճարվող հատուցման չափը և կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1597-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի՝ 27.04.2018-12.05.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը

«Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անց­կացվող որակավորման գրավոր քննու­թյան հարցերը մշակողների վարձատրության, որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամներին վճարվող հատուցման չափը և կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1597-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվում է, որ՝

1) դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության հարցերի մեկ տարբերակի մշակման դիմաց տրվելու է 50000 դրամի չափով վարձատրություն,

2) դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամի կողմից յուրաքանչյուր գրավոր աշխատանքի ստուգման և գնահատման դիմաց տրվելու է 5000 դրամի չափով հատուցում:

  • Обсуждалось

    30.05.2018 - 14.06.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8041

Принт