21.11.2025
Միայնակ կանանց շրջանում ծնլիությունը խթանելու նպատակով, այս խմբի կանանց առաջի կամ գոնե երկրորդ երախայի նպաստը նույնպես դարձնել 50000 դրամ մինչև 18 տարեկանը։
Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել պետական նպաստի նոր տեսակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը, որը բովանդակային առումով իրենից կներկայացնի Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշմամբ սահմանված՝ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է ամսական 50000 դրամի չափով աջակցության շարունակությունը (միաժամանակ լուծվել են այս աջակցության տրամադրման ընթացքում իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները)։ Ընդ որում, նպաստը կնշանակվի առցանց դիմումի հիման վրա՝ հիմք ընդունելով հարակից շտեմարաններից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությունը։ Կառավարության սահմանած դեպքերում դիմումին կից կներկայացվի նաև փաստաթուղթ (հիմնականում՝ սերման փաստը հաստատող) և միայն այս դեպքում հարկ կլինի դիմումը ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Обсуждалось
08.11.2025 - 24.11.2025
Тип
Закон
Область
Социальное обеспечение
Министерство
Министерство труда и социальных вопросов
Test
Просмотры 1042
Принт21.11.2025
Միայնակ կանանց շրջանում ծնլիությունը խթանելու նպատակով, այս խմբի կանանց առաջի կամ գոնե երկրորդ երախայի նպաստը նույնպես դարձնել 50000 դրամ մինչև 18 տարեկանը։
17.11.2025
Նախագծի 2-րդ և 11-րդ հոդվածներով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետև՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը և օրենքի 8․1 գլուխը (լրաց. 04.03.20 ՀՕ-137-Ն), որոնք վերաբերում են խնամակալության նպաստի համակարգում հաշվառված տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ նշանակված անձանց «Խնամակալության նպաստ» ստանալու իրավունքին։ Օրենքի 36.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խնամակալ նշանակված անձին խնամակալության նպաստի համակարգում հաշվառելու համար ՀՀ կառավարության կողմից պետք է սահմանվեին չափորոշիչներ։ Հետևապես խնամակալության նպաստի իրական կիրառումն ու տրամադրումը կախված էր ՀՀ կառավարության կողմից ենթաօրենսդրական ակտի ընդունումից, որն առ այսօր չի ընդունվել։
Հարկ է նշել, որ Նախագծի հիմնավորման մեջ բացակայում է «խնամակալության նպաստը» որպես պետական նպաստի տեսակ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ հիմնավորումը, մինչդեռ իրավակիրառման բացերի պատճառով, առանց հիմնավորման դրանց ուժը կորցրած ճանաչելը խնդիրը չի լուծում, այլ խորացնում է խնամակալության տակ գտնվող երեխաների սոցիալ-տնտեսական երաշխիքների ապահովումը։ Խնամակալության նպաստի սահմանումը բխում է երեխայի իրավունքների պաշտպանության պետական քաղաքականության նպատակներից, իսկ այդ համակարգի վերացնելը կարող է հանգեցնել երեխայի լավագույն շահերի վնասմանը։
17.11.2025
Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածից հանել «իսկ 1-ին մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել» և 11-րդ հոդվածում «Օրենքի 8.1 գլուխն ուժը կորցրած ճանաչել» ձևակերպումները, կամ որպես այլընտրանք՝ մշակել տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ նշանակված անձանց համար սոցիալական աջակցության հստակ, կիրառելի և ենթաօրենսդրական ակտով սահմանված չափորոշիչներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովվել երեխայի լավագույն շահը և խնամակալի կողմից այս կարևոր գործառույթի պատշաճ իրականացումը։