Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Լարիսա Մկրտչյան 09.11.2025 00:18:49

Առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով և հաշվի առնելով Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեում կատարվող փոփոխությունների անհրաժեշտությունը՝ առաջարկվում է հաստատել ներկայացված փոփոխությունները, որոնք նպատակաուղղված են համայնքային ենթակառուցվածքների վերազինմանը, սոցիալական ու կրթական հաստատությունների նյութատեխնիկական ապահովման բարելավմանը, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերում համայնքի մասնակցության ապահովմանը։


Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան արդյունավետ վերաբաշխել միջոցները, ապահովել նախադպրոցական և մշակութային հաստատությունների անխափան գործունեությունը, կատարել համայնքային ծրագրերով նախատեսված պարտավորությունները և իրականացնել համայնքի համար առաջնահերթ համարվող շինտեխնիկական ու գույքային աշխատանքները։

2 Վիոլետա Կոստանդյան 09.11.2025 00:29:40

Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեում կատարվող փոփոխություններով պայմանավորված առաջարկությունը հետևյալի վերաբերյալ` «Գավառի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի կողմից նախաձեռնված Գավառ համայնքում գեղանկարչական սիմպոզիում կազմակերպելուն աջակցելու նպատակով տրամադրել 2,500․000 ՀՀ դրամ, իսկ «Գավառի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի աշխատակից Սոֆի Մուսոյանին տրամադրել 260․000 ՀՀ դրամ Մարոկոյում անցկացվող «MK ART Residence» միջոցառմանը մասնակցելու ճանապարհածախսի փոխհատուցման նպատատակով , կարծում եմ առաջարկը տեղին է , քանզի այն նպատակաուղղված է համայնքի մշակութային կյանքի ակտիվացմանը, գեղարվեստական կրթության խթանմանը և միջազգային մշակութային կապերի զարգացմանը։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: