Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 1094-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1 Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի «Գործարքի առարկա բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) և լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրանց նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման կամ դրանց նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացնելու կարգը սահմանելու մասին» N 1094-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1)     որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետում «արտադրության լիցենզիա ունեցող անձանց,» բառերից հետո հանել «ինչպես նաև» բառերը.

2)  հավելվածի 1-ին կետում «համաձայնեցում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև բացառությամբ 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց պետական սեփականություն հանդիսացող գույքի վրա։» բառերով. 

3)    հավելվածի 10-րդ կետում «օգտվելու» բառից հետո լրացնել «կամ հրաժարվելու» բառերով.

4)    հավելվածի 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

5)    հավելվածի 12-րդ կետում «և 11-րդ» բառերը հանել, «կետերի» բառը փոխարինել «կետի» բառով:

   2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                           ՎԱՐՉԱՊԵՏ                                                              Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

  • Обсуждалось

    03.11.2025 - 19.11.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 818

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: