«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը
Գործող որոշման մեջ լրացումներ կատարելը պայմանավորված է օրենսդրական բացը լրացնելու, այն է՝ համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքերը կամ շինությունները, այդ թվում՝ այլ իրավատիրոջ (սուբյեկտի) համաձայնությամբ նրան պատկանող հողամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների և(կամ) 100 տոկոս պետական մասնակցությամբ այլ կազմակերպությունների կողմից տնօրինվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները քանդելու համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից /այսուհետ՝ Կոմիտե/ մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող վթարային շենքերի կամ շինությունների քանդման համաձայնություն ստանալու, իսկ մնացած բոլոր դեպքում Կոմիտեի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության քանդման թույլտվություն տալու համաձայնության մասին որոշում կայացնելու անհրաժեշտությամբ՝ հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 24-րդ հոդվածում, ինչպես նաև «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետում և 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված կարգավորումները:
1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկայիս իրավակարգավորումներով բացակայում են համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքերը կամ շինությունները, այդ թվում՝ այլ իրավատիրոջ (սուբյեկտի) համաձայնությամբ նրան պատկանող հողամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները կառուցապատողների կողմից, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների և(կամ) 100 տոկոս պետական մասնակցությամբ այլ կազմակերպությունների կողմից տնօրինվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները քանդելու համար Կոմիտեից քանդման համաձայնություն ստանալու և Կոմիտեի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության քանդման թույլտվություն տալու համաձայնության մասին որոշում կայացնելու վերաբերյալ կարգավորումները, ինչը տեխնիկական և իրավական առումով առաջացնում է մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ շենքերը և/կամ շինությունները փաստացի ամրացված են լինում Կոմիտեին և Կոմիտեն պատասխանատվություն է կրում դրանց արդյունավետ կառավարման համար, կամ ամրացված չեն լինում Կոմիտեին, սակայն Կոմիտեն որպես լիազոր մարմին ևս պատասխանատվություն է կրում նշված պետական գույքի արդյունավետ կառավարման համակարգման համար։ Մինչդեռ ներկայումս առկա չէ որևէ կարգավորում, որի ուժով Կոմիտեն օժտված է դրանք քանդելու համաձայնություն տրամադրելու լիազորությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ օժտված լինելով պետական գույքի կառավարման քաղաքականության մշակման ու իրականացման և դրա շրջանակներում պետական գույքի շրջանառության ու պետական շենքերի և շինությունների արդյունավետ օգտագործման վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասությամբ՝ գործող իրավակարգավորումներով փաստացի զրկված է պետական շենքները և շինություններն արդյունավետ օգտագործելու շրջանակներում դրանք քանդելու համաձայնության մասին որոշումներ ընդունելու հնարավորությունից, ինչը պետական գույքի արդյունավետ օգտագործման առումով ևս խնդրահարույց է և պրակտիկայում պետական գույքի արդյունավետ օգտագործման տեսանկյունից առաջացնում է տեխնիկական և իրավական խնդիրներ:
2. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Գործող իրավական ակտում կատարվող լրացումների արդյուքնում պետական շենքերը և/կամ շինությունները կառուցապատողների կողմից քանդելիս վերանալու են ներկայիս տեխնիկական և իրավական առումով առաջացող խնդիրները և բարձրանալու է Կոմիտեի կողմից պետական գույքի արդյունավետ կառավարման, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արդյունավետ օգտագործման մակարդակը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
4. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած և «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման հանձնառություններից։
-
Обсуждалось
31.10.2025 - 15.11.2025
-
Тип
Pешение
-
Область
Градостроителство, Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
-
Test
Просмотры 1075
Принт