«Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» № 1902-Լ որոշմանբ հավելված № 1, 5-րդ «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 2-րդ կետով միջազգային պահանջներին և ԵՄ դիրեկտիվներին համապատասխանեցնելու նպատակով նախատեսվում է «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ նախագծերի փաթեթ) ընդունումը պայմանավորված Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման գործընթացի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերի տեսակների օգտագործման իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով:
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի օբյեկտների պահպանությունը, դրանց օգտագործումը, վերահսկողությունը և համապատասխան իրավախախտումների համար պատասխանատվության կիրառումը այս ոլորտում պատշաճ մակարդակի վրա չեն գտնվում: Ստեղծված իրավիճակում խնդրահարույց են մի քանի հարցեր: Վայրի բուսատեսակներից յուրաքանչյուրի թվաքանակի նվազումը կամ առավել ևս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում կենսոլորտի պաշտպանական գործառույթին, խախտում էկոհամակարգի սնուցողական կապերն ու փոխազդեցությունները: Նման գործունեության կանխարգելման մեջ կենտրոնական ինստիտուտներից պետք է սահմանել վարչաիրավական պայքարը:
-
Обсуждалось
24.10.2025 - 08.11.2025
-
Тип
Закон
-
Область
Здравоохранение, Образование и наука, Охрана природы, Экономика, Инспекционная система, Информационные технологии
-
Министерство
Министерство окружающей среды
-
Test
Просмотры 1612
Принт