Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2339-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Կարեն Աբրահամյան 20.10.2025 10:19:16

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների (կատարած անկանխիկ վճարումների) վրա: Առաջարկում եմ սույն նախադասության մեջ կատարել փոփոխություն ու որոշումը տարածվի 2025 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների (կատարած անկանխիկ վճարումների) վրա, որպեսզի հունվարին ստացվող հետվճարը արդեն լինի ավելացված չափով,ձեր տարբերակով փետրվարին ստացվող հետվճարը կլինի ավելացված։

Առաջարկը չի ընդունվել։ Նախագիծը մշակվել է բյուջետային ծախսերի ծրագարային մակարդակներին համապատասխան։

2 Կարեն Աբրահամյան 20.10.2025 10:19:16

Առաջարկում եմ կոմունալ վճարումներից գոնե որոշակի տոկոս հետվճար ձևավորել,օրինակ 10 տոկոս, վստահ եմ տեղյակ եք թոշակառուների բողոքն այս մասով, առջևում ջեռուցման շրջանն է, կոմունալ վճարումներից հետո գրեթե գումար չի մնում այլ գնումների համար, ինչպես կարող է 10000 դրամ ձևավորվի հետվճար,հասկանալի է ստվերի դեմ պայքարը,բայց կենսաթոշակառուների՞ միջոցով, ստվերի դեմ հարկայինը ,ՊԵԿ-ը պետք է պայքարի։Առաջարկս հարյուր հազարավոր մարդկանց անունից է։

Առաջարկը չի ընդունվել։  Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման նպատակներից մեկը տնտեսության ստվերային շրջանառության կրճատմանը նպաստելն է։ Այս տեսանկյունից կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար հաշվարկելը չի ծառայում միջոցառման՝ նշված նպատակի իրականացմանը։ Ուստի նպատակահարմար է կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չհաշվարկել։

3 Կարեն Աբրահամյան 20.10.2025 10:24:45

Հետվճարից օգտվող 348.000 անձանցից կոնկրետ քանիսն է թոշակառու,այդ թվի մեջ մտնում են նաև անապահովության նպաստ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, երրորդ և հաջորդ երեխայի (50.000) նպաստ և այլ շահառուներ ,ուստի 500.000-ից ավել թոշակառուների շատ փոքր տոկոսն է օգտվում ծրագրից,հետևաբար սա դիտարկել կենսաթոշակների բարձրացում,կարծում եմ արդար չէ։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը նպատակ ունի նաև խթանելու կենսաթոշակառուների և սոցիալական խոցելի խմբերի կողմից ֆինանսական ժամանակակից գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքները, մեծացնելու նշված գործիքների կիրառելիության տարածվածությունը։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս առումով միջոցառումը ծառայել է իր նպատակին։ 
Այսպես, միջոցառման մեկնարկից սկսած՝ 2022 թվականի հուլիս ամսին շահառուների թիվը կազմել է 16,903, իսկ 2025 թվականի հոկտեմբեր ամսին՝ մոտ 21 անգամ ավելի՝ 353,716։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: