Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«      » ______________ 2025 թվականի                         N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2018-2027 թվականների կարիքների համար պատվաստանյութերի, պատվաստումների համար օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային դեղերի, հակատուբերկուլոզային դեղերի, 2019-2027 թվականների կարիքների համար ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և մեթադոնի, 2021-2027 թվականների կարիքների համար տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման թեստ հավաքածուների և հակաուռուցքային դեղերի գնման գործընթացները կազմակերպելու մասին» N 489-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՀԱԿԱՌԵՏՐՈՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ, ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ, ՈՒՂՂԱԿԻ ԱԶԴՈՂ ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀԵՄՈՖԻԼԻԱՅԻ ԲՈՒԺՄԱՆ ԴԵՂԵՐԻ ԵՎ ՄԵԹԱԴՈՆԻ, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի, ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏՆԵՐԻ, ՄԱՐԴՈՒ ՊԱՊԻԼՈՄԱՎԻՐՈՒՍԻ ԵՎ ԿՈԼՈՌԵԿՏԱԼ ՔԱՂՑԿԵՂԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԹԵՍՏ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱԿԱՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման, կանխարգելման և բուժման, տուբերկուլոզի ախտորոշման և բուժման, վիրուսային հեպատիտների ախտորոշման, կանխարգելման և բուժման, մարդու պապիլոմավիրուսի և կոլոռեկտալ քաղցկեղի հայտնաբերման և ախտորոշման, հեմոֆիլիայի բուժման և ուռուցքային հիվանդությունների բուժման համար համապատասխանաբար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման թեստ հավաքածուների, հակառետրովիրուսային դեղերի, մեթադոնի, տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների և հակատուբերկուլոզային դեղերի, վիրուսային հեպատիտների ախտորոշման թեստ հավաքածուների, ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, մարդու պապիլոմավիրուսի և կոլոռեկտալ քաղցկեղի հայտնաբերման և ախտորոշման թեստ հավաքածուների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և հակաուռուցքային դեղերի մրցակցային կարգով ձեռքբերման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

3) որոշման 2-րդ կետի`

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Թոքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից հակառետրովիրուսային դեղերի, հակատուբերկուլոզային դեղերի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, վիրուսային հեպատիտների ախտորոշման թեստ հավաքածուների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, մեթադոնի, մարդու պապիլոմավիրուսի և կոլոռեկտալ քաղցկեղի հայտնաբերման և ախտորոշման թեստ հավաքածուների, հեմոֆիլիայի բուժման դեղերի, հակաուռուցքային դեղերի յուրաքանչյուր խմբաքանակի գնումներն իրականացվելու են N 1 հավելվածով սահմանված կարգով.

բ. 2-րդ ենթակետից հանել «2018-2027 թվականների կարիքների համար» թվերը և բառերը.

գ. 5-րդ ենթակետում «և տուբերկուլոզի ախտորոշման» բառերը փոխարինել «, տուբերկուլոզի և վիրուսային հեպատիտների ախտորոշման, ինչպես նաև մարդու պապիլոմավիրուսի և կոլոռեկտալ քաղցկեղի հայտնաբերման և ախտորոշման» բառերով.

դ. 7-րդ ենթակետում «և տուբերկուլոզի» բառերը փոխարինել «, տուբերկուլոզի և վիրուսային հեպատիտների» բառերով.

4) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելված 1-ի (այսուհետ` հավելված 1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԿԱՐԳ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ, ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ, ՄԱՐԴՈՒ ՊԱՊԻԼՈՄԱՎԻՐՈՒՍԻ ԵՎ ԿՈԼՈՌԵԿՏԱԼ ՔԱՂՑԿԵՂԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ՀԵՄՈՖԻԼԻԱՅԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԹԵՍՏ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ, ՀԱԿԱՌԵՏՐՈՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ, ՄԵԹԱԴՈՆԻ, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԹԵՍՏ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ, ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԹԵՍՏ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ, ՈՒՂՂԱԿԻ ԱԶԴՈՂ ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՄԱՐԴՈՒ ՊԱՊԻԼՈՄԱՎԻՐՈՒՍԻ ԵՎ ԿՈԼՈՌԵԿՏԱԼ ՔԱՂՑԿԵՂԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԹԵՍՏ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ, ՀԵՄՈՖԻԼԻԱՅԻ ԲՈՒԺՄԱՆ ԴԵՂԵՐԻ ԵՎ ՀԱԿԱՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ».

5) հավելված 1-ի 1-ին կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր խմբաքանակ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, ախտորոշման և բուժման, տուբերկուլոզի ախտորոշման և բուժման, վիրուսային հեպատիտների ախտորոշման, կանխարգելման և բուժման, մարդու պապիլոմավիրուսի և կոլոռեկտալ քաղցկեղի հայտնաբերման և ախտորոշման, հեմոֆիլիայի բուժման և ուռուցքային հիվանդությունների բուժման համար համապատասխանաբար մեթադոնի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման թեստ հավաքածուների և հակառետրովիրուսային դեղերի, տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների, հակատուբերկուլոզային դեղերի, վիրուսային հեպատիտների ախտորոշման թեստ հավաքածուների, ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, մարդու պապիլոմավիրուսի և կոլոռեկտալ քաղցկեղի հայնաբերման և ախտորոշման թեստ հավաքածուների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և հակաուռուցքային դեղերի (այսուհետ՝ գնման առարկա) համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Թոքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները (այսուհետ՝ պատվիրատուներ) և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը սույն որոշման N 2 հավելվածով սահմանված գնման առարկա մատակարարող միջազգային գնումների գործակալներին (այսուհետ` գնումների գործակալներ) առաջարկում են ներկայացնել գնային առաջարկներ` սահմանելով դրանք ներկայացնելու վերջնաժամկետ:»:

6) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելված 2-ի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետով՝

 

9.

Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամ

The United Nations Population Fund (UNFPA)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

  • Обсуждалось

    17.10.2025 - 01.11.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1131

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: