Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» հրաման

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները»  և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն համակարգող նախարարի 2006 թվականի նոյեմբերի 7-ի «Համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու կարգը uահմանելու մասին N 20-Ն հրամանը  ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանների նախագծերի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

2006 թվականի նոյեմբերի 7-ի N 20-Ն հրամանով հաստատվել է «Համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու կարգը»։ Գործող կարգը հիմնականում նախատեսում է անձնական գործի թղթային ձևով վարում, փաստաթղթերի դասակարգում և պահպանում՝ սահմանելով պարտադիր կցվող փաստաթղթերի ցուցակ, պահպանման և արխիվացման կանոններ։ Կարգը գործել է ավելի քան տասնհինգ տարի և ապահովել համայնքների աշխատակազմերի գործունեությունը։

Սակայն երկարատև կիրառության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ․

  • Գործող կարգով նախատեսված չէ անձնական գործերի վարում և պահպանում էլեկտրոնային եղանակով։
  • Հստակեցված չեն համայնքային ծառայողի գործունեության ընթացքում ձևավորվող ընթացիկ փաստաթղթերի (օրինակ՝ կիսամյակային հաշվետվություններ, պարգևատրման կամ կարգապահական ակտեր) վարման և գործին կցելու պահանջները,
  • Բացակայում են անձնակազմի կառավարման ժամանակակից գործիքներին (մարդկային ռեսուրսների կառավարում) վերաբերող դրույթներ։

Նախագծով սահմանվում են համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները, մասնավորապես՝

  • անձնական գործի վարումը նախատեսվում է ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով։
  •  հստակեցվում են անձնակազմի կառավարման ստորաբաժանման կամ տվյալ գործառույթներ իրականացնող համայնքային ծառայողի պարտականությունները,ամրագրվում է համայնքային ծառայողի պարտականությունը՝  անձնական տվյալների փոփոխության դեպքում երկօրյա ժամկետում տեղեկացնել աշխատակազմին։
  • ապահովվում է համայնքային ծառայողի իրավունքը՝ ծանոթանալու  իր անձնական գործին  և ստանալու պատճեններ ։
  • Ներդրվում է ամենամյա ստուգման մեխանիզմ՝ գործերի պահպանման և վարման թերությունները կանխելու համար։

Այսպիսով, , նախագծով առաջարկվող կարգավորումները ոչ միայն ամրագրում են գործող կարգի հիմնական դրույթները, այլև լրացուցիչ ապահովում է ժամանակակից պահանջներին համահունչ թափանցիկություն, հաշվետվողականություն և արդյունավետ կադրային կառավարում։

 

 

Ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում ՝

  • ապահովել անձնական գործերի միասնական և համահունչ վարում ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով,
  • բարձրացնել համայնքային ծառայողների գործունեության թափանցիկության և վերահսկելիության մակարդակը,
  • ապահովել գործերի ամբողջականությունը՝ ներառելով համայնքային ծառայողի աշխատանքի բոլոր փուլերին առնչվող փաստաթղթերը,
  • բարելավել համայնքների աշխատակազմերի կադրային կառավարման գործառույթների արդյունավետությունը,
  • բարձրացնել համայնքային ծառայողների իրավունքների պաշտպանվածության աստիճանը՝ կապված անձնական գործերին ծանոթանալու և պատճեններ ստանալու հնարավորության հետ։

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

 

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի, միաժամանակ չի բերի պետական և համայնքային բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության:

 

 

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման hավելված N 1-ի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 1.2 կետի կատարման անհրաժեշտությունից, այն է՝ «Համայնքային ծառայության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացում»։

 

  • Обсуждалось

    17.10.2025 - 01.11.2025

  • Тип

    Приказ

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 761

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: