Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

  1. Ընթացիկ իրավիճակը իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

           Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման հավելվածի 22-րդ կետի պահանջը՝ «Ազդարարման համակարգի սարքավորումները, որպես գույքային արժեք` օրենքով սահմանված կարգով հաշվառվում են այն մարմնի և կազմակերպության հաշվեկշռում, որի տարածքում տեղադրված են» կատարելու անհրաժեշտությամբ։

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի
6-ի N    346-Ն որոշման հավելվածի 22-րդ կետով սահմանված է՝ «Ազդարարման համակարգի սարքավորումները, որպես գույքային արժեք` օրենքով սահմանված կարգով հաշվառվում են այն մարմնի և կազմակերպության հաշվեկշռում, որի տարածքում տեղադրված են»։

 Ազդարարման համակարգի սարքավորումները ձեռք են բերվել «ՀԱԷԿ»
ՓԲԸ-ի կողմից, տեղադրվել են սեփական միջոցներով և հաշվառված են «ՀԱԷԿ» ՓԲԸ հաշվեկշռում։ Թեև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման հավելվածի 22-րդ կետով սահմանվել է, որ սարքավորումները հաշվառվում են այն մարմնի և կազմակերպության հաշվեկշռում, որի տարածքում տեղադրված են, սակայն որոշմամբ չի հստակեցվել հաշվառելու/փոխանցելու կարգը՝ հատուցելի է այն, թե՝ անհատույց։ Որոշումից պարզ չէ, թե ինչ կարգով է կատարվելու հաշվառումը, արդյոք «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի համար առաջանալու է կանոնադրական կապիտալի նվազեցման պարտավորություն։

 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

           Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և, որպես հետևանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

 

  1. Առաջարկվող կարգավորումների և բնույթը

Առաջարկվող փոփոխության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման պահանջի կիրառումը:

 

  1. 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

           ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

           Ազդարարման համակարգի սարքավորումները տարբեր մարմիններին և կազմակերություններին փոխանցում, հետագա շահագործման և վերանորոգման աշխատանքների ապահովում։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է։

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ.

        «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունելու կապակցությամբ հնարավոր է ծախսեր ավելացնի տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության բյուջեում։

 

  • Обсуждалось

    17.10.2025 - 02.11.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы, Ядерная безопасность, Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1009

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: