Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծով նախատեսվում է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրումից հետո գործող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը։

Մասնավորապես, նախատեսվում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասներկուամսյա ժամկետում, գործատուները թվային համակարգ են մուտքագրելու իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային պայմանագրերը (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել թվային համակարգի միջոցով), ինչպես նաև աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը մուտքագրման պահին գործող պայմաններով:»։

Նախագծով նախատեսվում է նաև վերը նշված գործողությունն իրականացնելու ընթացակարգերը։

 

  • Обсуждалось

    13.10.2025 - 29.10.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость, Культура

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2088

Принт

Предложения

Սաթենիկ Գասպարյան

15.10.2025

«Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնում եմ իմ ներքոնշյալ առաջարկությունները. 1. Կարգի 9-րդ կետում նշված են աշխատանքային պայմանագրում պարտադիր և ոչ պարտադիր լրացման դաշտերը: Պարտադիր լրացման դաշտերից է նաև «աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները.»: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ աշխատավարձը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն՝ լրացուցիչ աշխատավարձը սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով, գործատուի իրավական ակտով սահմանված հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումներն են: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ պարբերության համաձայն՝ լրավճարը, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով նախատեսված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և չափերով հիմնական աշխատավարձից, հավելումից, հավելավճարից և պարգևատրումից բացի, աշխատողին վճարվող ցանկացած ձևի վարձատրությունն է: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ աշխատողի աշխատավարձը կախված է աշխատողի որակավորումից, աշխատանքի պայմաններից, որակից, քանակից, բարդությունից: Նշվածից հետևում է, որ լրավճարը դա լրացուցիչ աշխատավարձ է, որը պարտադիր չէ, որ նախատեսված լինի աշխատանքային պայմանագրոով ու սահմանվի ամեն ամիս կամ հենց աշխատանքի ընդունվելուց: Գործատուն, իր հայեցողությամբ, կարող է երբ և որքան ցանկանա լրավճար վճարել ցանկացած աշխատողի, և լրավճար չվճարելու համար աշխատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ: Օրինակ՝ գործող աշխատանքային պայմանագիրը համակարգ ներմուծելու օրը (ամիսում) աշխատողին տրվում է լրավճար, սակայն հաջորդ ամիս այլևս չի տրվելու (գործատուն անհատական իրավական ակտով սահմանել է կոնկրետ ժամանակահատված), իսկ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի էլեկտրոնային եղանակով իրականացվելու են միայն աշխատանքային պայմանագրի կնքման, պայմանագրում փոփոխություններ կատարելու և աշխատանքից ազատման հետ կապված գործողություններ: Այս պարագայում կարծում եմ անհրաժեշտություն չկա պարտադիր նշել լրավճարի մասին, իսկ եթե, այնուամենայնիվ, օրենսդիրը գտնում է, որ լրավճարը պարտադիր պետք է նշվի, ապա անհրաժեշտ է այլ կարգավորումներ ևս սահմանվեն, որպեսզի ոչ միայն նախագծի ընդունմամբ ներկայացվող ակնկալվող արդյունքն արդարացված լինի, այլ նաև աշխատողի մոտ էլ թյուր տեղեկություն չլինի իր աշխատավարձի վերաբերյալ՝ լրավճարի մասով, և գործատուն ստիպված չլինի յուրաքանչյուր աշխատողի վերը նշված հիմնավորումները ներկայացնել: 2. Հաշվի առնելով, որ Կարգի 11-րդ կետով հղում է կատարվում Կարգի 9-րդ կետի 18-րդ ենթակետին, իսկ 19-րդ կետով նույն կետի 1-3-րդ ենթակետերին, ուստի անհրաժեշտ է 9-րդ և 19-րդ կետերի ենթակետերը համարակալել:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: