Добавить в избранное
В стадии разработки
Հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
5 - За
-
5 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Grigor Minasyan 24.05.2018 13:13:01 | դեպքի վայրի զննություն կարող է կատարել ոչ միայն քննիչը, այլ նաև հետաքննության մարմնի ներկայացուցիչը, ուստի առաջարկում եմ <քննիչ> բառից հետո կամ դրա փոխարեն օգտագործել <դեպքի վայրի զննություն կատարող իրավասու պաշտոնատար անձ>-ը` տարակարծիք մեկնաբանություններից խուսափելու համար: | Ընդունվել է: | Նորմը վերաշարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «9. Դեպքի վայրի պահպանությանն ուղղված գործողությունները դադարեցվում, դեպքի վայրի զննության ապահովմանն ուղղված ժապավենները կամ այլ միջոցները դեպքի վայրից հանվում են միայն դեպքի վայրի զննություն կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվությամբ:»: |
2 | Grigor Minasyan 24.05.2018 13:13:01 | դեպքի վայրի պահպանություն իրականացող անձանց համար սահմանվում է պարտականություն` կատարելու քննիչի օրինական պահանջները և այլ հանձնարարություններ: Կառաջարկեի որոշ դրվագներ մասնավորեցնել, մասնավորապես` շեշտադրել ընթերականերին հրավիրելու, ինչպես նաև դեպքի վայրից առարկաներ տեղափոխելու պահանջը կատարելու պարտականությունը: | Չի ընդունվել: | Նորմի ընդհանրական ձևակերպումն ավելի նախընտրելի է, և նշված դրվագներն առանձնահատուկ նշելու հարկ չկա, առավել ևս որ հնարավոր չէ սպառիչ ներկայացնել բոլոր հնարավոր դեպքերը: Ընթերակա հրավիրելու գործընթացն այս նախագծի շրջանակներից դուրս է: |
3 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:19:43 | Հավելված 1-ի բնագրում համարակալումն սկսել «1.» -ից, այնուհետև՝ ըստ հերթական համարի: | Չի ընդունվել: | Նախագծի N 1 հավելվածում համարակալումն իրականացված է ըստ հերթական համարի: |
4 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:20:01 | Հավելված 1-ում 1-ին կետը ձևակերպել հետևյալ շարադրմամբ՝ | Չի ընդունվել: | Շարադրման բովանդակությունը բացակայել է: |
5 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:20:38 | Հավելված 1-ում 1-ին կետը ձևակերպել հետևյալ շարադրմամբ՝ «Սույն կանոններով (այսուհետ` կանոններ) սահմանվում են հետաքննության մարմինների (այսուհետ՝ իրավասու մարմիններ) աշխատակիցների կողմից դեպքի վայրի սահմանա¬զատ¬ման, պահպան խնդիրներն ու առանձնահատկությունները, իրավասու մարմինների աշխա¬տակից¬ների իրավասությունները, գործառույթներն ու պատասխանատվությունը: | Չի ընդունվել: | Նախագծի ձևակերպումը ավելի բնութագրական և ճշգրիտ է արտահայտում իրավակարգավորման էությունը: |
6 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:20:59 | Հավելված 1-ի 6-րդ և 9-րդ կետում «ձեռնարկեում են իրավիճակից բխող կազմակերպական միջոցառումներ» արտահայտությունն ունի հստակեցման կարիք: 1. կետերն ամբողջությամբ արտահայտում են նույն բնույթի գործառույթ. ցանկալի է հավելվածում առանձին կետերով տարանջատել իրավասու մարմնի աշխատակիցների խնդիրները, գործառույթները և պատասխանատվությունը (պարտավորությունները): 2. հստակեցնել պահպանմանն ուղղված կազմակերպական միջոցառումները՝ ըստ իրավիճակի, գործողությունների տեսակի և այլն: | Չի ընդունվել: | Առաջարկը նշված կետին վերաբերելի չէ: |
7 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:21:14 | Հավելված 1-ի 7-րդ կետում ավելացնել առաջին ենթակետ՝ հետևյալ շարադրմամբ՝ «1.) ուսումնասիրում է տարածքը, տեղանքը, սահմանում դեպքի վայրն ու վերջինիս սահմանազատման պարագիծը.»: | Չի ընդունվել: | Առաջարկը նշված կետին վերաբերելի չէ: |
8 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:21:38 | Հավելված 1-ում իրավասու մարմնի աշխատակիցների իրավասություններում ավելացնել դրույթ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «_.) հաշվի առնելով դեպքի վայրում ստեղծված իրավիճակը, առկա հանցագործության հետքերի բնույթը, նյութական օբյեկտների առանձնահատկություններն ու նշանակությունը, ինչպես նաև հնարավոր վտանգները՝ դեպքի վայրի սահմանազատումն իրականացնել ավելի մեծ մակերեսով (տարածքով), քան տեղի է ունեցել դեպքը կամ գտնվում են հանցագործության հետքերը, հետևանքները.»: | Ընդունվել է: | Նորմը լրացվել է: |
9 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:21:54 | Հավելված 1-ի 7-րդ կետի 1-ին ենթակետն ունի մասնավորեցման կարիք՝ «... բացառությամբ, երբ դեպքի վայրում՝ ա. իրականացվում են մարդու կյանքի և առողջության, հետաքննության մարմինների համար կարևոր նյութական օբյեկտների փրկմանն ուղղված անհապաղ փրկարարական աշխատանքներ. բ. տուժածներին ցուցաբերվում է առաջին բժշկական օգնություն և տուժածի տեղափոխումը կարող է բացասական ազդեցություն ունենալ կամ սպառնալիք ներկայացնել նրա կյանքին և առողջությանը.»: | Չի ընդունվել: | Նախագծի N 1 հավելվածի 7-րդ կետը ենթակետ չունի: |
10 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:22:08 | Հավելված 1-ի 7-րդ կետի 2-րդ ենթակետի «այլ եղանակով այն մեկուսացնելով» արտահայտությունն ունի հստակեցման կարիք (ցանկալի է նշել եղանակներն ու դրանց կիրառման ձևերը): | Չի ընդունվել: | Նախագծի N 1 հավելվածի 7-րդ կետը ենթակետ չունի: |
11 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:22:19 | Հավելված 1-ի 8-րդ կետի բնագիրը և հղումը 6-րդ կետին բովանդակային առումով չեն համընկնում. 6-րդ կետում դեպքեր, ըստ էության, թվարկված չեն: Ենթակետն ունի մասնավորեցման կարիք ևս՝ «... բացառությամբ այն դեպքերի, երբ դեպքի վայրում, հարակից տարածքում ծագել է այլ արտակարգ դեպքերի, պատահարների առաջացման սպառնալիք, ինչից վտանգվում են կամ կարող են վտանգվել հետաքննության մարմինների համար կարևոր նյութական օբյեկտները, հանցագործության հետքերը, հետաքննության մարմնի աշխատակիցների կյանքն ու առողջությունը:»: | Չի ընդունվել: | Նախագծի N 1 հավելվածի 8-րդ կետը նման հղում չունի: |
12 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:22:30 | Հավելված 1-ի 10 - րդ կետում «առարկաները» բառը փոխարինել «նյութական օբյեկտ-ները» բառով, իսկ «գրառում,» բառից հետո ավելացնել «տեսա և» արտահայտությունը՝ համապատասխան հղում տալով դեպքի վայրում տեսա/լուսանկարահանումների կարգը սահմանող իրավական ակտի համապատասխան դրույթներին: | Չի ընդունվել: | Նախագծի N 1 հավելվածը 10-րդ կետ չունի: |
13 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:22:41 | Հավելված 1-ի հետաքննության մարմինների աշխատակիցների իրավասությունները սահմանող համապատասխան կետում նախատեսել դրույթներ՝ հստակեցնող դեպքի վայրում պահպանության գործառույնթերի իրականացման ժամանակ երրորդ անձանց կողմից նյութական օբյեկտների, հանցագործության հետքերի ոչնչացման ակնհայտ փորձի պարագայում զենքի կիրառման մասով: | Չի ընդունվել: | Իրավասու մարմինների կողմից զենքի և հատուկ միջոցների գործադրման դեպքերը սահմանված են համապատասխան օրենքներով: Մասնավորապես, ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների գործադրման և օգտագործման դեպքերը սպառիչ ամրագրված են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով: |
14 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:22:50 | Հավելված 1-ում նախատեսել դրույթներ՝ հստակեցնող և սահմանող հետաքննության մարմինների աշխատակիցների գործողությունները, երբ մինչ նրանց դեպքի վայր հասնելն արդեն իսկ այլ ծառայությունների կամ այլ անձանց կողմից կատարվել են իրավիճակի, իրադրության անխուսափելի, միտումնավոր կամ չկանխամտածված փոփոխություններ: | Ընդունվել է ի գիտություն: | Այս նախագծի կարգավորման առարկայից դուրս է: Բոլոր դեպքերում այդ փոփոխությունները կֆիքսվեն դեպքի վայրի զննության արձանագրությունում, իսկ հիմքերի առկայության դեպքում՝ կհանգեցնեն պատասխանատվության: |